Ազգային գեղարվեստական «Ռվեսերո» պատկերասրահ

Ազգային գեղարվեստական «Ռվեսերո» պատկերասրահ (ռուանդ.՝ Ingoro y’Ubugeni n’Ubuhanzi ku Rwesero), նախկին անվանումը՝ Ազգային գեղարվեստական «Ռվեսերո» թանգարան, մշակութային և գիտա-կրթական օջախ Ռուանդայի Նյանզա քաղաքում՝ Ռվեսերո սարի լանջին։ Համարվում է Ռուանդայի ազգային թանգարանների ինստիտուտի ստորաբաժանումներից մեկը[3]։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականին։ Պատկերասրահի հիմնական թեմատիկան ժամանակակից արվեստն է։ Ընդ որում՝ ռուանդացի նկարիչների աշխատանքների կողքին ներկայացված են նաև Աֆրիկայի և աշխարհի այլ երկրների արվեստագետների ստեղծագործություններ[4][5]։

Ազգային գեղարվեստական «Ռվեսերո» պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և թանգարան
Երկիր Ռուանդա[1][2]
ՏեղագրությունՆիանզա[1]
ՎայրՆիանզա
Հիմնադրվել էմայիս 2006[2]
Կայքmuseum.gov.rw/index.php?id=70(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Բելգիացի ճարտարապետ Ռոբերտ Կվինտետի նախագծով 1957-1958 թվականներին Նյանզա քաղաքում Մութարա III թագավորի համար կառուցվել է պալատ, բայց արքան ծանր հիվանդացել է ու կարճ ժամանակ անց վախճանվել՝ այդպես էլ ոտք չդնելով նորակառույց ապարանքը։ Այն տրամադրվել է պետական տարբեր հիմնարկությունների, որոնց թվում էին երկրի բարձրագույն դատարանն ու գերագույն դատարանը։ 21-րդ դարի սկզբներին կառույցը տնօրինման է հանձնվել Ռուանդայի ազգային թանգարանների ինստիտուտին, որն էլ 2006 թվականին այդտեղ բացել է գեղարվեստական թանգարան[4][6][7]։

Գեղարվեստական թանգարանը և նրան հաջորդած պատկերասրահը սերտորեն համագործակցել ու համագործակցում են օլիմպիական ակադեմիայի, մշակութային կենտրոնի, սպորտի թանգարանի, մարզական ու մշակութային այլ հիմնարկությունների ու կազմակերպությունների հետ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://museum.gov.rw/index.php?id=70
  2. 2,0 2,1 https://museum.gov.rw/index.php?id=32&L=852
  3. «National Art Gallery-Rwesero» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  4. 4,0 4,1 Lia Gieling (2013 թ․ սեպտեմբերի 7). «The National Art Gallery, A Shining Gem On Rwesero Hill» (անգլերեն). Rozenberg Quarterly. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  5. Frank Whalley (2012 թ․ մայիսի 4). «Rwanda's Rwesero Museum begins hosting foreign artists» (անգլերեն). The East African. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  6. Institute of National Museums of Rwanda Արխիվացված 2008-11-19 Wayback Machine, Retrieved on July 1, 2008
  7. Anna Kućma (2013 թ․ հունիսի 5). «Rwanda's Art Palace» (անգլերեն). addisrumble. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  8. http://www.museum.gov.rw/2_museums/nyanza/art_palace/page_art_1.htm |título=Copia archivada |fechaacceso=30 de diciembre de 2012 |urlarchivo=https://web.archive.org/web/20081119141125/http://www.museum.gov.rw/2_museums/nyanza/art_palace/page_art_1.htm |fechaarchivo=19 de noviembre de 2008 }}

Արտաքին հղումներ խմբագրել