Ազատ հոգի (ֆիլմ)
Ազատ հոգի (անգլ.՝ A Free Soul), ամերիկական քրեական մելոդրամա, որը 1931 թվականին նկարահանել է ռեժիսոր Կլարենս Բրաունը։
Ազատ հոգի անգլ.՝ A Free Soul | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1], քրեական ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1931 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քլերենս Բրաուն[1] |
Պրոդյուսեր | Իրվինգ Թալբերգ |
Սցենարի հեղինակ | Ջոն Միհան |
Դերակատարներ | Նորմա Շիրեր[2], Լեսլի Հովարդ[2], Լայոնել Բերիմոր[2], Քլարկ Գեյբլ[2], Ջեյմս Գլիսոն[2], Լյուսի Բոմոնթ[2], Սեմ ՄակԴենիել, Ֆրենկ Շերիդան և Է․ Էլին Ուորեն |
Օպերատոր | Ուիլյամ Դենիելս |
Երաժշտություն | Ուիլյամ Էքսթ |
Մոնտաժ | Հյու Ուին |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 93 րոպե |
A Free Soul Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՍտիվեն Էշը՝ հայտնի քրեական գործերի իրավաբանը, ապրում է Սան Ֆրանցիսկոյում և պաշտում է դուստր Ջեյնին։ Մի անգամ Ստիվենը, ազատախոհ և բացահայտ հարբեցողը, ով խմում է չափից շատ և ատում է իր գոռոզ ընտանիքից յուրաքանչյուր անդամի, փայլուն հաղթում է գործարքը պաշտպանելով Էյսա Վալֆոնգին։
Երեկոյան, բավականին հարբած փաստաբանին, բերում են հարազատների տուն մայրիկի ծննդյան օրը։ Ամբողջ ընտանիքը ցնցված է երկու պատճառով՝ Ստիվենի տեսքից և Էյսի բացակայությունից։ Ջեյն որպես բողոքի նշան տնից գնում է Էյսոմի հետ, երբ ընտանիքի անդամները խնդրում են նրան գնալ տնից, չնայած որ այդ ընտանեկան խնջույքին ներկա էր նրա փեսացու Դուայթ Ուինթրոպը։ Էյսի և Ջեյնի մեջ սիրավեպ է բռնկվում և Էյսը աղջկա հորից խնդրում է նրա ձեռքը, ինչին հայրը պատասխանում է, որ նրանք «հատապտղի տարբեր կողմեր են»։
Երեկոյան հայր և աղջիկ համաձայնության են գալիս հրաժարվել իրենց կործանաբեր հետաքրքրություններից և երեք ամիս թողնում են քաղաքակրթությունը։ Բայց մնում էր միայն Ստիվենը մտներ քաղաք, նա մահացու հարբում է և կորում։ Իսկ Ջեյնը հանդիպում է Էյսի հետ, ով փորձում է ուժով ստիպել ամուսնանալ։ Բայց աղջիկը կամքի ուժ ունի և ցանկանում է դիմակայել ավազակին․․․
Դերերում
խմբագրել- Նորմա Շիրեր — Ջեյն Էշ
- Լեսլի Հովարդ — Դուայտ Ուինտրոպ
- Լայոնել Բերիմոր — Ստիվեն Էշ
- Կլարկ Գեյբլ — Էյս Ուիլֆոնգ
- Ջեյմս Գլիսոն — Էդդի
- Լյուսի Բոբոնտ — տատիկ Էշ
Ծանոթագրություններ
խմբագրելՀղումներ
խմբագրել- A Free Soul(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «A Free Soul»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ հոգի (ֆիլմ)» հոդվածին։ |