Ազատ Արթուրի Ասոյան (1994 թ․ հուլիսի 26, Երևան2014 թ․ հուլիսի 31, ադրբեջանաարցախյան հակամարտ ուժերի շփման գիծ), ՀՀ զինված ուժերի շարքային զինծառայող, ով զոհվել է Արցախի Հանրապետության առաջնագծում, ադրբեջանական կողմի դիվերսիոն խումբը հետ մղելիս։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով։ Ազատ Ասոյանը Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, զորացրվելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Նրա զորացրվելուն մնացել էր 10 օր։

Ազատ Ասոյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 26, 1994(1994-07-26)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահացել էհուլիսի 31, 2014(2014-07-31) (20 տարեկան)
Մահվան վայրԱրցախ
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ

Սխրանքը խմբագրել

Ազատ Ասոյանը հուլիսի 31-ին իր մարտական ընկերների հետ ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը հետ է մղել, որի արդյունքում զոհվել է հերոսական մահով, իսկ հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ և հետ շպրտվել ելման դիրքեր։ Ասոյանի հետ միասին դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհվել է նաև նրա ծառայակից ընկեր Արարատ Վաչիկի Խանոյանը։

Հուղարկավորություն խմբագրել

2014 թ. օգոստոսի 2-ին զինվորական կարգով Ազատ Ասոյանին հողին հանձնեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Զինվորի հուղարկավորության արարողությանը ներկա էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին հրաժեշտը Ազատ Ասոյանին տվել են զինծառայողի հայրական տանը։

Պարգևներ խմբագրել

ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[1]` «Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար»[2][3]։

Այլ տեղեկություններ խմբագրել

Ազատ Ասոյանը մասնակցել է 2009 թվականին կայացած Հայաստանի ձյուդոյի պատանեկան առաջնությանը, որի արդյունքում դարձել է 81 կգ քաշային խմբում Հայաստանի ձյուդոյի չեմպիոն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
  2. «ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը». Hayzinvor.am. 2014 թ․ օգոստոսի 6.
  3. «Եռաբլուրում հողին հանձնեցին 20-ամյա Ազատին».
  4. Հայաստանի ձյուդոյի պատանեկան առաջնությունն ավարտվեց