Ազատության օր (Բելառուս)

Ազատության օր (բելառուս․՝ Дзень Волі)՝ ոչ պաշտոնական տոն Բելառուսում, որը նշվում է մարտի 25-ին[1]։ Այս օրն ասոցիացվում է 1918 թվականին Բելառուսի Ժողովրդավարական Հանրապետություն ստեղծման հետ[2]։

Ազատության օր

Տեսակտոն
ԱմսաթիվՄարտի 25
Տոնվում է Բելառուս

1920֊ականներից ի վեր օրը նշվում է որպես Բելառուսիայի անկախության օր և բավականին լայնամաշտաբ նշվել է բելառուսական սփյուռքի կողմից[3][4][5]։

ԱՄՆ-ում, մարտի 25-ի կապակցությամբ, Բելառուսի ամերիկյան համայնքին պաշտոնական շնորհավորանքներ են հղում ԱՄՆ նախագահներն ու նահանգապետերը[6][7]։

Սովորաբար այդ օրը նշվում է հավաքներով և քայլարշավներով։

2000 թվական

խմբագրել
 
Բելառուս, Մինսկ, 25-03-2007 հանրահավաքի քայլարշավ

2000 թվականին Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն արգելեց ընդդիմությանը միջոցառում անցկացնել ազատության տոնի կապակցությամբ, սակայն թույլ տվեց հանրահավաք անցկացնել մայրաքաղաքի բարեկամության զբոսայգում, ժամը 12։ 00֊ից մինչև 15։ 00֊ը, մասնակիցների թվաքանակի սահմանը հասցնելով մինչև 80 հազարը։ Սակայն բելառուսական և միջազգային հանրության ճնշման ներքո, թույլ տվեցին ժամը 12֊ին հավաքվել Յակուբ Կոլասի հրապարակում, այնուհետև այդտեղից քայլարշավով Վարվաշեն և Բոգդանովիչ փողոցներով գնալ դեպի Բանգալոր հրապարակ, որտեղ և անցկացնել տոնական հանրահավաքը[8]։ Չնայած թույլտվության, մարտի 25-ին ոստիկանությունը զանգվածաբար ձերբակալում էր դեպի Յակուբ Կոլասի հրապարակ քայլող մարդկանց։ Հրապարակը շրջապատվել էր իրավապահ մարմիններով և ոչ ոքի չէր թույլատրվում անցնել այնտեղ։ Ժամը 12֊ի մոտ մարդկանց մեծ հոսք էր կուտակվել հրապարակի ելքերի մոտ, որտեղից էլ սկսվեցին ձերբակալությունները։ Այնպես էին անում, որ մարդիկ ինքնակամ հեռանային այդտեղից, իսկ հակառակ դեպքում՝ բռնում և նստացնում էին հատուկ մեքենաներն ու տանում ոստիկանական բաժանմունքներ։ Արդյունքում, 500 մարդ ձերբակալվեց և բերման ենթարկվեց։ Ձերբակալվածների մեջ եղան այնպիսի մարդիկ ՝ պատահական անցորդներ, ովքեր անգամ տեղյակ չէին կազմակերպվող հանրահավաքի մասին[8]։

Հանրահավաքն այնուամենայնիվ տեղի ունեցավ Կուլման ավտոկայանի հրապարակում, 10 հազարից ավել մարդկանց ներկայությամբ, ովքեր իրադարձությունների այդպիսի ընթացքի համար մեղադրում էին քաղաքի իրավապահ մարմիններին, պաշտոնտար անձանց և իհարկե Ալեքսանդր Լուկաշենկոյին[8]։

Ըստ Մինսկի քաղաքային գործկոմի ներքին գործերի բաժնի մամուլի ծառայության պաշտոնական տվյալների, այդ ժամանակ ձերբակալվել է 270 մարդ։

2001 թվական

խմբագրել

2001 թվականի մարտի 25֊ին Մինսկի կենտրոնում, Հոբելյանական հրապարակում ժամը 14։ 00֊ին երեք հազարից ավել մարդ էր հավաքվել։ Նրանց գործողությունները նվիրված էին Բելառուսի Ժողովրդական Հանրապետության կազմավորման տարեդարձին։ Ներկաներն իրենց ձեռքերում ունեին սպիտակ֊կարմիր֊սպիտակ դրոշակներ, պոստերներ, երգում էին բելառուսական երգեր։ Հրապարակի տարածքը հսկում էին իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ոստիկաններ, զինվորականներ։

Այդ օրը հավաքներ անցկացվեցին նաև Բելառուսիայի մի շարք քաղաքներում․ Գրոդնոյում, Վիտեբսկում, Բրեստում։

2002 թվական

խմբագրել

2002 թվականին ազատության օրվա տոնակատարությունները սկսվեցին մարտի 24֊ին։ Մինսկում այն տեղի ունեցավ Կուպալայի հրապարակում և սկսվեց ժամը 12։ 00֊ին՝ ազգային օրհներգով։ Այնուհետև ամբոխը շարժվեց դեպի Յակոբ Կոլասի հրապարակի ուղղությամբ։ Երթն ընթանում էր հատուկ նշանակության ոստիկանների ուղեկցությամբ և նրանց հրամանով հավաքվել էին բոլոր դրոշները։ Հանրահավաքի մասնակիցներին թույլտվեցին հասնել մինչև Հաղթանակի հրապարակ, իսկ ովքեր փորձում էին շարունակել իրենց երթը ձերբակալեցին։ Ձերբակալվեցին նաև պատահական անցորդներ, լրագրողներ, թվով 47 մարդ։

Գրոդնոյում անցկացվող հանրաքվեի 500 մասնակիցներից ձերբակալվեցին 22֊ը[9]։

2003 թվական

խմբագրել

2003 թվականին մարտի 25֊ին Մինսկի ազատության տոնակատարությունները կրկին ավարտվեցին ձերբակալություններով։ Ավելի քան հազար մարդ էր մասնակցում հանրաքվեին, տասնհինգ մարդ բերման ենթարկվեց և հինգից տասնհինգ օր մնացին ձերբակալված[10]։

2004 թվական

խմբագրել

2004֊ի մարտի 25֊ին հանրաքվեի մասնակիցները հավաքվել էին Մինսկի Գիտությունների Ակադեմիայի շենքի մոտ ՝ Անկախության պողոտայում, այնուհետև փոխեցին իրենց երթարշավի ուղղությունը դեպի Հոկտեմբերյան հրապարակ, որտեղ էլ և անցկացրեցին նախատեսված հանրահավաքը[11] ։

2005 թվական

խմբագրել

Նախքան հարահավաքի սկսելը, 2005 թվականի մարտի 25֊ը, Մինսկում սկսվել էին կանխարգելիչ ձերբակալումներ։ Ձերբակալվեցին նաև նրանք, ովքեր շրջանային քաղաքներից էին եկել մայրաքաղաք, հանրաքվեին մասնակցելու համար[12]

Հանրահավաքին մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ։ Նրանք պահանջում էին երկրի նախագահի հրաժարականը։ Ձերբակալվեց ոչ պակաս 30 մարդ[12]։ Հանրահավաքի գլխավոր կազմակերպիչն էր Անդրեյ Կլիմովը, որը նույնպես ձերբակալվեց և դատապարտվեց մեկ ու կես տարի ազատազրկման[13]

2006 թվական

խմբագրել

2006 ֊ի մարտի 25֊ի հանրահավաքն անցավ ոստիկանության աշխատակիցների հետ բախմամբ։ Հաջորդ օրը Հոկտեմբերյան հրապարակում 2006֊ի ընտրությունների արդյունքների հակառակորդների մասնակցությամբ յոթից ութ հազար մարդ էր հավաքվել։ Հատուկ ռազմական ուժերի ներկայացուցիչների միջոցով երթը կասեցվեց։ Ձերբակալվեց ավելի քան 200 մարդ[14]., այդ թվում՝ նախագահի նախկին թեկնածու Ալեքսանդր Կոզուլինը[15]։

2007 թվական

խմբագրել

2007 թվականի մարտի 25֊ի հանարհավաքն անցկացվեց բելառուսական քաղաքական և հասարակական գործիչ, 2006 թվականին Բելառուսի նախագահական ընտրությունների ժամանակ առաջատար ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված նախագահի թեկնածու Ալեքսանդր Միլինկևիչի առաջնորդությամբ։ Այս հանրահավաքին ձերբակալվեց քսաներեք մարդ[16]։

2008 թվական

խմբագրել

2008 թվականի հանրահավաքը, որը պետք է լիներ այլ վայրում, տեղի ունեցավ Գիտությունների Ակադեմիայի և Հաղթանակի հրապարակի շրջակայքում, ավարտվեց կրկին քաշքշուկով և ավելի քան 100 մարդու ձերբակալությամբ[17][18][19]։

2009 թվական

խմբագրել

2009֊ի հանրահավաքին հավաքվածների թիվը հասնում էր մի քանի հազարի[20], որոնց հատուկ ոստիկանական ուժերի ներկայացուցիչները չթույլատրեցին շարունակել իրենց երթարշավն ու ետ քշեցին[21]։

2010 թվական

խմբագրել

2010 թվականի հանրաքվեին հավաքվել էր շուրջ 1500 մարդ և կրկին ՕՄՕՆ֊ի հայտնվելուց հետո հավաքվածները հեռացան[22]։

2011 թվական

խմբագրել

2011֊ի մարտի 25֊ին կրկին բախումներ տեղի ունեցան[23], ձերբակալվեց 56 մարդ Մինսկում, իսկ 18֊ը շրջաններում[24]։ Շատերը դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման[25]։

2012 թվական

խմբագրել

2012 թվականին, վերջին հինգ տարիների ընթացքում՝ առաջին անգամ, տոնակատարությունն անցավ առանց որևէ լուրջ բախումների[26]

2013֊2017 թվականներ

խմբագրել

Այս տարիներն մարտի 25֊ի բոլոր հանրահավաքներն ավարտվել են բողոքի ցույցերով, բռնություններով և ձերբակալություններով[27]։

2018 թվական

խմբագրել
 

2018 թվականին Բելառուսի Ժողովրդավարական Հանրապետություն ստեղծման 100 ամյակն է։

Մինսկի քաղաքայան գործադիր կոմիտեն պաշտոնապես թույլատրել է անցկացնել հանրահավաք և համերգ Մինսկի Օպերային թատրոնի հարակից հրապարակում, 14։ 00֊ից մինչև 19։ 00[28]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Обзор-Хроника нарушений прав человека в Беларуси в 2002 году.. — С. 59,60. — 175 с.
  2. 2010: День Воли в Минске прошел без задержаний (Фото, видео)
  3. Сурвилла: белорусский народ возродит своё независимое государство(չաշխատող հղում)
  4. Майамі з Беларуссю!
  5. Святочнае пажаданне для Беларусі
  6. BELARUSIAN INDEPENDENCE DAY IN NEW YORK – PROCLAMATION BY MAYOR RUDI GIULIANI
  7. ANNIVERSARY OF THE BELARUSIAN DEMOCRATIC REPUBLIC – GREETING FROM US PRESIDENT BILL CLINTON, 1995
  8. 8,0 8,1 8,2 День Воли - 25 марта 2000 года.
  9. Обзор-Хроника нарушений прав человека в Беларуси в 2002 году.. — С. 59,60. — 175 с.
  10. Обзор-Хроника нарушений прав человека в Беларуси в 2003 году. — С. 129,130. — 207 с.
  11. «Акции оппозиции в Белоруссии за время правления Лукашенко». РИА Новости. 20.12.2010.
  12. 12,0 12,1 «Международная Амнистия» Беларусь: подавление последних признаков мирного инакомыслия. — 2016. — С. на 22 и 23. — 33 с. — ISBN https://amnesty.org.ru/sites/default/files/Belarus_podavlenie_2005.pdf
  13. Владимир Мартьянов, Сергей Олехнович, Янка Пагулянка Беларусь. Совершеннолетие. Год 2005-й // новости TUT.BY.
  14. [1]
  15. «ARCHE-Відэа — День Воли 2006 (НТВ)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  16. День Воли в Минске (онлайн-репортаж) | БЕЛОРУССКИЕ НОВОСТИ
  17. «У Мінску 26 удзельнікаў акцыі ў Дзень волі прыгавораны да розных тэрмінаў арышту» (բելառուսերեն). TUT.BY. 26.03.2008.(չաշխատող հղում)
  18. «Массовые аресты и избиения в День Воли в Минске (Онлайн репортаж, видео)». Хартия 97. 25.03.2008.
  19. «Массовые аресты и избиения в День Воли в Минске (дополнено)». DELFI. 25.03.2008.
  20. «МВД насчитало 700 участников акции по случаю Дня Воли». Белорусские новости. 25.03.2009.
  21. «День Воли: акция оппозиции в Минске (on-line репортаж, фото, видео)». Хартия 97. 25.03.2009.
  22. «День Воли в Белоруссии предваряли аресты оппозиции». Грани.ру. 26.03.2010.
  23. «День воли-2011: одни — к Купале, другие — к Коласу». Белорусские новости. 22.03.2011.
  24. «Спіс затрыманых на Дзень Волі ў Менску і рэгіёнах» (բելառուսերեն). spring96.org. 25.03.2011.
  25. «ГУВД Мингорисполкома: за участие в акции 25 марта судить будут троих». Белорусские новости. 28.03.2011.
  26. День Воли в Минске (Онлайн-репортаж, фото, видео) — Хартия’97 :: Новости из Беларуси — Белорусские новости — Республика Беларусь — Минск
  27. ««День Воли-2013». Как это было - Салідарнасць». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  28. День Воли-2018 разрешили отпраздновать в центре Минска(չաշխատող հղում)