Ադրիան Բարսեյան

հայազգի ֆիզիկոս

Ադրիան Ոսկանի Բարսեյան (մայիսի 28, 1939(1939-05-28), Բոստոն, ԱՄՆ), հայազգի ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գետությունների դոկտոր (1977):

Ադրիան Բարսեյան
Ծնվել էմայիսի 28, 1939(1939-05-28) (84 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան (1967)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1977)
Մասնագիտությունֆիզիկոս

Կենսագրություն խմբագրել

Ադրիան Բարսեյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 28-ին, Բոստոն (ԱՄՆ) քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը։ 1967-1993 թվականներին աշխատել է ԱՄՆ ազգային առողջապահության ինստիտուտի համակարգչային հետազոտությունների և տեխնոլոգիայի բաժանմունքի ֆիզիկական գիտությունների լաբորատորիայում։ 1984-1993 թվականներին եղել է նույն ինստիտուտի մոլեկուլային ուժերի լաբորատորիայի, 1993-1997 թվականներին՝ համակարգչային հետազոտությունների և տեխնոլոգիայի վարչության ղեկավար, 1997 թվականից՝ այդ ինստիտուտի ֆիզիկական և կենսաբանական լաբորատորիայի տնօրեն (1977-1980 թվականներին), միաժամանակ՝ «Կենսաֆիզիկա» (ԱՄՆ) հանդեսի գլխավոր խմբագիր, 1978-1992 թվականներին աշխատել է «Կոնսաֆիզիկայի շուրջ քննարկումներ» գիտական պարբերականի խմբագրությունում (հիմնադիրներից է)[1]։

Աշխատանքները վերաբերում են կենսաբանական մակրոմոլեկուլներ կազմավորող ուժերի և այդ մակրոմոլեկուլների էներգիայի հաշվման եղանակներին, տեսական վերլուծությանը, ուղղակի չափման ֆիզիկային։

Անդամակցություն խմբագրել

  • ԱՄՆ կենսաֆիզիկոսների ընկերության նախագահ (1983-1984):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 220-221։