Ադրբեջանական անձնագիր (ադրբ.՝ Azərbaycan pasportu), պետական փաստաթուղթ, որը տրվում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին և օգտագործվում է անձի նույնականացման և արտասահման մեկնելու համար։ Սովորական անձնագիրն ուժի մեջ է թողարկման պահից 10 տարի ժամկետով (2007 թվականից սկսած) և պարունակում է վիզայի 34 էջ։ Անձնագրի բովանդակությունը տպագրված է ադրբեջաներեն և անգլերեն։

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու անձնագիր

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի քաղաքացիներն ունեցել են 66 երկրներում և տարածքներում ազատ վիզայի կամ ժամանելիս վիզա ստանալու հնարավորություն, որով ադրբեջանական անձնագիրն ըստ Հենլիի վիզաների սահմանափակումների ինդեքսի տեղաշարժման ազատության մակարդակով 75-րդն է աշխարհում[1]։

Անձնագրի տեսակներ խմբագրել

  • Սովորական անձնագիր․ տրվում է սովորական քաղաքացիներին։
    • Սովորական անձնագրերը տրվում են վավերականության 2 ժամկետով՝ 5 և 10 տարի։

18 տարեկանը չլրացած Ադրբեջանի քաղաքացիներին տրվում է 5 տարի վավերականությամբ անձնագիր, իսկ 18 տարեկանը լրացած քաղաքացիներին տրվում է 10 տարվա վավերականությամբ (կանաչ) անձագիր։

  • Պաշտոնական անձնագիր՝ տրվում է պետական ծառայողներին։
  • Դիվանագիտական անձնագիր՝ տրվում է դիվանագետներին, նրանց ընտանիքի անդամներին և բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ֆիզիկական տեսք խմբագրել

Ադրբեջանի զինանշանը պատկերված է անձնագրի կազմի կենտրոնում, որից վերև գրված է ադրբեջաներեն «Azərbaycan Respublikası» և անգլերեն «The Republic of Azerbaijan» («Ադրբեջանի Հանրապետություն»), իսկ զինանշանից ներքև նույն լեզուներով համապատասխանաբար՝ «PASPORT» և «PASSPORT» («ԱՆՁՆԱԳԻՐ») գրությունները։

Անձնագիրն ունի ընդհանուր 54 էջ, չափերն են 88 x 124 մմ։

Ըստ անձնագրի տեսակի, ադրբեջանական անձնագիրը կարող է ունենալ հետևյալ գույները․

  • Քաղաքացիական անձնագիր, մուգ կանաչ,
  • Պաշտոնական անձնագիր, մուգ կապույտ,
  • Դիվանագիտական անձնագիր, մուգ կարմիր։

Տղեկատվական էջ խմբագրել

Ադրբեջանական անձնագիրը տրամադրում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։ Այն տեղեկատվական էջում պարունակում է հետևյալ տեղեկությունները․

  • Անձնագրի տիրոջ լուսանկար (թվային նկար տպված էջում)
  • Տեսակը (P)
  • Անձնագրի սերիան
  • Ազգանունը
  • Տրված անուններ
  • Ծննդյան ամսաթիվ
  • Սեռ
  • Ծննդավայր (միայն քաղաք կամ գյուղ, անգամ եթե ծնված է Ադրբեջանի Հանրապետությունից դուրս)
  • Անձնագրի թողարկման ամսաթիվ
  • Անձնագրի վավերականության ավարտի ամսաթիվ
  • Անձնագրի տիրոջ ստորագրություն (թվային պատկերը տպված էջում)
  • Անձնագրի ընթեռնելիության կոդն սկսվում է «P<AZE»-ով։

Կենսաչափական անձնագիր խմբագրել

Ադրբեջանական նոր կենսաչափական անձնագիրը թողարկվել է 2012 թվականի հուլիսի 17-ին[2]։

Անձնագրային գրքույկի նոր դիզայնը համապատասխանում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության 9303 նորմատիվ փաստաթղթին։

Էլեկտրոնային անձնագիրը կրում է   RFID չիպ, որը գտնվում է կազմի վրա, ինչպես նաև տեղեկությունների էջում անձնագրի տիրոջ լուսանկարից վերև։

Նոր գրքույկի ընդհանուր դիզայնը, բացի վերը նշվածից, չի տարբերվում ոչ կենսաչափական գրքույկի նախորդ նախագծից։

Վիզայի պահանջներ խմբագրել

 
Վիզայի պահանջներ Ադրբեջանի քաղաքացիների համար

2018 թվականի հոկտեմբերի տվյալներով Ադրբեջանի քաղաքացիները ազատ վիզայի կամ ժամանման պահին վիզա ստանալու հնարավորությամբ կարող են այցելել 66 երկրներ և տարածքներ, որով Ադրբեջանի անձնագիրն ըստ Հենլիի վիզաների սահմանափակումների ինդեքսի տեղաշարժման ազատության մակարդակով 75-րդն է աշխարհում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Henley & Partners Visa Restrictions Index Global Ranking 2012» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  2. «News.Az - Samples of new biometric passports of Azerbaijan made public - PHOTOS». www.news.az. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.