Ադոսիդես (ֆր.՝ Adossides), ֆրանսիացի լրագրող։ Ազգությամբ հույն։

Փաստական հարուստ նյութի (Թուրքիայում օտարերկրյա հյուպատոսների զեկուցագրեր, կաթոլիկ առաքելությունների պաշտոն, հաշվետվություններ, եվրոպացի և ամերիկացի քարոզիչների գրառումներ, նամակներ, Ադանայում և Կիլիկիայի այլ բնակավայրերում հայկական կոտորածների ականատեսների վկայություններ, մամուլ և այլն) առարկայական և մանրամասն ուսումնասիրության հիման վրա գրել Է «Հայերը և երիտթուրքերը։ Կոտորածը Կիլիկիայում» (1910 թ.) գիրքը։ Ադոսիդես նկարագրում Է 1909 թ.-ին երիտթուրքերի կազմակերպած հայկական կոտորածները Ադանայում և շրջակայքում, նշում, որ դրանք իրականացրել են թուրքական կանոնավոր զորքերը և վարժեցված հրոսակախմբերը։ Ադոսիդեսին զարմացրել է այն աննկարագրելի դաժանությունը, որով ուղեկցվել է հայերի կոտորածը։

Գրականություն խմբագրել

  • Arméniens et Jeunes-Turcs les massacres de Cilicie, P., 1910.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։