Ադիթի Շարմա
Ադիթի Շարմա (սեպտեմբերի 4, 1996, Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ հեռուստատեսային դերասանուհի է, ով առավել հայտնի է իր՝ «Հրաշագործ Ջինը» հեռուսասերիալում Ռոշնի Ահմեդին (Ռոշնի Աման Ջունիադ Կհան) և «Կալիրի» հեռուստասերիալում Միրա Դհինգրային կերտած կերպարներով։
Ադիթի Շարմա | |
---|---|
Ծնվել է | 4 սեպտեմբերի 1996 թվական |
Ծննդավայր | Նոր Դելի |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մայրենի լեզու | Հնդկերեն |
Մասնագիտություն | Դերասանուհի, մոդել |
Aditi Sharma Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելԱդիթի Շարման ծնվել և մեծացել է Նոր Դելիում։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո ուսումը շարունակել է Նոր Դելիի Հանսրաջ մոդելային դպրոցում[1]։ Ապա ստացել է լրագրողական դասընթացներ Նյու Դելիի Վիվեկանանդա ինստիտուտի մասնագիտացված ստուդիայում։
Նա իր կարիերան սկսել է որպես մոդել ՝ մասնակցելով Ամազոնի ցուցադրության շաբաթին։[2]
Կարիերա
խմբագրելԱդիթիի մուտքը հեռուստատեսություն եղավ Zee TV- ի Կալիրի հեռուստասերիալով , որտեղ նա կերտում էր Միրա Դհինգրային ՝ Արջիտ Տանեջայի հետ[3]։ 2019 թվականին նա երկրորդական դեր է խաղացել Colors TV-ի Սիրո թույնը 3 (Օձը) սերիալում ՝ կերտելով Շիվլիին։
2019 թվականից Վիկրամ Սինգհ Չոհանի հետ միասին նա նկարահանվում է Star Plus հեռուստաընկերության Հրաշագործ Ջինը հեռուստասերալում՝ մարմնավորելով Ռոշնի Ահմադին։
Ֆիլմագրություն
խմբագրելՀեռուստատեսություն
խմբագրելՏարի | Ցուցադրում | Դերը | Ալիք | Հղում |
---|---|---|---|---|
2018 թ | Կալիրի | Միրա Դհինգրա | Zee TV | [4] |
2019 թ | Սիրո թույնը 3 (Օձը) | Շիվլի | Colors TV | |
2019–2020 | Հրաշագործ Ջինը | Ռոշնի Ահմեդ / Ռոշնի Աման Ջունիադ Կհան | Star Plus | [5] |
Երաժշտական տեսահոլովակներ
խմբագրելՏարի | Երգ | Երգիչ |
---|---|---|
2017 թ | Taare | Գուրու Ռանդհավա |
2018 թ | Tu Raja Ki Raj Dulari | Նազար Բաթու |
2019 թ | Bekadra | Կարան Սինխ Արորա |
2019 թ | Naan | R Nait |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «A FEW NOTEWORTHY ALUMNI OF HANRAJ MODEL SCHOOL» (PDF). hansrajmodelschool.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Theme: Explore Your Curiosity». TED. 2019 թ․ հունվարի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Aditi Sharma gets candid about her debut show Kaleerein». Mumbai Live. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «This is how Kaleerein's Meera aka Aditi Sharma spends her day». India Today (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Here s how the lead pair of Yehh Jadu Hai Jinn Ka was moved by the beauty of Pataudi Palace». Mid-day (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին կապեր
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադիթի Շարմա» հոդվածին։ |