Պոպկորն

կոշտ եգիպտացորենի հատիկներից պատրաստվող ուտեստ
(Վերահղված է Ադիբուդիից)

Ադիբուդի (նաև՝ Պոպկորն, Բովհատ, Բոհրած կորեկ), «Zea mays everta» տեսակի եգիպտացորենի հատիկներից պատրաստվող ուտելիք։

Պոպկորն
Ենթատեսակնախաճաշիկ և Սնուցում
Առաջացման երկիրԱմերիկա
Հիմնականcorn kernel?
 Popcorn Վիքիպահեստում

Պատրաստման ձևը

խմբագրել

Այն սովորաբար պատրաստում են թավայի մեջ։ Սկզբում թավան տաքացնում են, այնուհետև եգիպտացորների հատիկները լցնում և սպասում 5-10 րոպե։ Այդ ընթացքում հատիկները ճայթում են և դառնում ադիբուդի։ 1984 թվականից գործածության մեջ է դրվել հատուկ միկրոալիքային վառարան, որը կարողանում է միանգամից մեծ քանակությամբ ադիբուդի պատրաստել։ Պոպկորները հայտնի են որպես կինոթատրոնների, սպորտային իրադարձությունների և այլ միջոցառումների ընթացքում հանդիսատեսի կողմից օգտագործվող ուտելիք։

Ճայթման ընթացքը

խմբագրել

Կոշտ եգիպտացորենի արտաքինը կոշտ է, ներքինը` փափուկ և փոքր քանակությամբ ջուր է պարունակում։ Ջերմության բարձրացման հետևանքով այդ ջուրը գոլորշիանում է, սակայն քանի որ այն շրջապատված է եգիպտացորենի միջուկով, ջրի գոլորշին ճնշում է գործադրում եգիպտացորենի հատիկի միջուկի վրա։ Այդ ճնշումը ընդլայնում է միջուկը և արտամղում այն դուրս։