Ադեոպապոզավր
Ադեոպապոզավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Սողունակոնքայիններ
Ենթակարգ Sauropodomorpha
Վերնաընտանիք Prosauropoda
Ընտանիք Massospondylidae
Ցեղ Adeopapposaurus
Լատիներեն անվանում
Adeopapposaurus 2009



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ադեոպապոզավր (լատին․՝ Adeopapposaurus), պրոզաուրոպոդ խմբին պատկանող սողունակոնքային դինոզավրերի ցեղ, որոնք ապրել են վաղ յուրայի ժամանակաշրջանում։ Բրածո մնացորդները հայտնաբերվել են Կանյոն Դել Կոլորադո երկրաբանական շերտում, որը գտնվում է Արգենտինայի Սան-Խուան քաղաքում։ Արտաքինից հիշեցնում է Massospondylus դինոզավրին։ Հայտնի է 4 մասնակի պահպանված կմախքների միջոցով[1]։ Նմուշի տիպը PVSJ568, որը իր մեջ պարունակում է գանգը և կմախքի մեծ մասը։ Վերին և ստորին ծնոտների ծայրերի ոսկորների կառուցվածքը հնարավորություն են տալիս ենթադրել, որ դա իրենից ներկայացնում է եղջերացած կտուց։ Բրածո մնացորդները ներկայումս անվանվում են Adeopapposaurus և սկզբնական շրջանում վերագրվում էին հարավամերիկյան դինոզավր Massospondylus-ին։ Այժմ Adeopapposaurus-ը դասակարգվում է որպես մասսոպոնդիլիդների ընտանիքի ներկայացուցիչ։ Adeopapposaurus-ը նկարագրվել է 2009 թվականին Ռիկարդո Ն. Մարտինեսի կողմից։ Տիպիկ տեսակ - Adeopapposaurus mognai, որի անվանումը ցույց է տալիս մնացորդների հայտնաբերման վայրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Martínez, Ricardo N. (2009). «Adeopapposaurus mognai, gen. et sp. nov (Dinosauria: Sauropodomorpha), with comments on adaptations of basal sauropodomorpha». Journal of Vertebrate Paleontology 29 (1): 142-164.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադեոպապոզավր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադեոպապոզավր» հոդվածին։