Ադելաիդա կամ Իսլա Ադելաիդա կամ Իսլա Բելգրանո մեծ, հիմնականում սառուցապատ կղզի՝ 139 կիլոմետր (75 ծովային մղոն) երկարությամբ և 37 կիլոմետր (20 ծովային մղոն) լայնությամբ։ Գտնվում է Անտարկտիկական թերակղզու արևմտյան ափին գտնվող Մարգարիտա ծովածոցի հյուսիսային հատվածում։ Ջինջեր կղզիները գտնվում են հարավային բևեռում։ Բադիսը Ադելեիդ կղզու ամենաարևելյան լեռն է և ունի 1220 մետր բարձրություն։ Կղզին ընկած է Արգենտինական, Բրիտանական և Չիլիական Անտարկտիդայի սահմանների միջև։

Picto infobox map.png
Ադելաիդա
Island Adelaide.jpg
Տեսակկղզի
Վարչատարածքային միավորԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Մասն էAdelaide-Biscoe Islands?
Երկարություն135 կմ
Լայնություն33 կմ
Մակերես4663
Ամենաբարձր կետըMount Gaudry?
Բնակչություն22 մարդ
ՀայտնաբերողJohn Biscoe?
Անվանված էAdelaide of Saxe-Meiningen?

ՊատմությունԽմբագրել

 
Ռոդերա կայանը դեպի Անտարկտիկական թերակղզին 2003 թվականի նոյեմբերին

Ադելաիդա կղզին հայտնաբերվել է 1832 թվականին Բրիտանական արշավախմբի անդամ Ջոն Բիսկոի[1] կողմից։ Կղզին առաջին անգամ հետազոտվել է ֆրանսիական արշավախմբի անդամ Ժան-Բատիստ Շարկոի կողմից։

Համապատասխանեցնելով այդ ժամանակվա սկզբնաղբյուրների հետ՝ Բիսկոն կղզին անվանակոչում է Ադելաիդա՝ ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագուհի Ադելաիդայի[2]։

Կղզին ունի 2 հենակետ։ Հին Ադելաիդա կղզու հենակետը (հայտնի նաև հիմք Թ) կառուցվել է Ֆոլկլենդյան կղզիների կախվածության հետազոտության կողմից (ՖԿԿՀ), որը դարձել է Բրիտանական Անտարկտիդայի հետազոտություն։ Հենակետը փակվում է անկայուն օդային ճանապարհների պատճառով, և 1976-1977 թվականներին աշխատանքները տեղափոխվում են նոր Ռոդերայի հետազոտության կայան։ Այս հենակետը մնում է բաց։ 1984 թվականին հին ԲԱՀ-ը հանձնվում է Չիլիական լիազորությանը, երբ վերանվանվում է Թենիենթե Լուիս Կարվահալ Վիլլարոել Անտարկտիկական Հենակետ։ Հետագայում չիլիացիներն այն օգտագործում են որպես ամառային միակ կայան։ Թեև օդային ճանապարհները բարձրավանադակներից դեպի կայան դարձել են այնքան անկայուն, որ Չիլիի ռազմաօդային ուժերը այստեղ դադարեցրել են գործողությունները։ Չիլիի ռազմածովային ուժերը գրեթե ամեն ամառ այցելում են կայան, որպեսզի ապահովեն դրա լավ պահպանությունը։ ԲԱՀ-ն այցելում է կայան նաև ձմեռվա ընթացքում, երբ մուտքն ավելի հեշտ է բարձրավանդակներից ։ Ժամանակի երկարության շնորհիվ կղզին բնակեցվել է Անտարկտիկական չափանիշներին համապատասխան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Extract from the 'Tasmanian' of Hobart (հոկտեմբերի 11, 1833)։ «Interesting to the World at Large»։ The Sydney Monitor, 2 November 1833։ Վերցված է մարտի 26, 2015 
  2. Stanton William (1975)։ The Great United States Exploring Expedition։ Berkeley: University of California Press։ էջ 147։ ISBN 0520025571 

Արտաքին հղումներԽմբագրել