Ադելաիդա թագուհու թագ (անգլ.՝ Crown of Queen Adelaide), Մեծ Բրիտանիայի իշխող թագավոր Վիլհելմ IV-ի կին Ադելաիդա Սաքսեն Մեյնինգենցու թագը։ Կիրառվել է 1831 թվականին Վիլհելմի և Ադելաիդայի թագադրման արարողության ժամանակ։

Թագի վիմատպություն

Պատմություն խմբագրել

Սկսած Մարիա Մոդենացուց (թագադրվել է 1685 թվականին)՝ Մեծ Բրիտանիայի ուղեկից թագուհիները կրել են Մարիա Մոդենացու թագը։ Սակայն 1831 թվականին Վիլհելմ IV-ի և նրա կնոջ՝ ուղեկից թագուհի Ադելաիդա Սաքսեն Մեյնինգենցու թագադրման պատրաստության ժամանակ Մարիա Մոդենացու թագը «Նորին Մեծության օգտագործման համար համարվել է ոչ պիտանի»[1]՝ նկատի ունենալով մաշվածությունը և չափսերը։ Որոշում է կայացվել Ադելաիդայի համար նոր թագ պատրաստել։ Թագադրման արարողությունից հետո Ադելաիդան այլևս երբեք չի կրել այդ թագը, իսկ թագի թանկարժեք քարերը հանվել են։ Հետագայում Մեծ Բրիտանիայի ոչ մի ուղեկից թագուհի չի կրել Ադելաիդայի թագը, 1902 թվականին Ալեքսանդրա Դանիացու, 1911 թվականին Մարիա Թեքցու և 1937 թվականին Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի համար պատրաստվել են նոր թագեր։

Ադելաիդա թագուհու թագը թանկարժեք քարերը հեռացվելուց և թագավորական ընտանիքի հրաժարվելուց հետո Ամհերսթ ընտանիքի կողմից 1933 թվականից մինչև 1985 թվականը փոխառության է տրվել Լոնդոնի թանգարանին[2]։

Նկարագրություն խմբագրել

Ադելաիդա թագուհու թագը պատրաստվել է բրիտանական արքայական թագերին բնորոշ ոճով, ունեցել է չորս կիսակամար, որոնք պսակվել են գնդով՝ վերևում խաչ։ Թագուհու կարգադրությամբ թագը զարդարվել է թանկարժեք զարդերի իր սեփական հավաքածուի ադամանդներով։ Թագադրման արարողությունից հետո ադամանդները թագից հեռացվել են, իսկ թագը պահպանվել է որպես թանկարժեք զարդերի պարունակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anne Keay, The Crown Jewels (Historic Royal Palaces, 2002) p. 58
  2. Կաղապար:Cite Hansard