Ադամ Բոդոր (հունգարերեն՝ Ádám Bodor, փետրվարի 22, 1936(1936-02-22)[1][2], Կլուժ-Նապոկա, Ռումինիա), հունգար գրող։

Ադամ Բոդոր
հունգ.՝ Bodor Ádám
Ծնվել էփետրվարի 22, 1936(1936-02-22)[1][2] (88 տարեկան)
ԾննդավայրԿլուժ-Նապոկա, Ռումինիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և հրատարակիչ
Քաղաքացիություն Ռումինիա և  Հունգարիա
ԱնդամակցությունԳրականության թվային ակադեմիա և Hungarian Art Academy?
Պարգևներ
 Ádám Bodor Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ռումինիայի կազմի մեջ գտնվող Տրանսիլվանիա երկրամասում, որտեղ հունգարները ազգային փոքրամասնություն են։ Հայրը բանկային ծառայող էր, գաղափարապես՝ համոզված հակակոմունիստ։ Ադամը դաստիարակվել է հակակոմունիստական ոգով, պատանի հասակից հավատացել, որ Տրանսիլվանիան ազատվելու է կոմունիստական վարչակարգից և անկախություն է ձեռք բերելու[3]։ Տասնյոթ տարեկան էր, երբ ձերբակալվեց անվտանգության ծառայության՝ Securitate-ի կողմից, մեղադրվեց հակապետական գործունեության մեջ (բռնվել էր հակակոմունիստական բովանդակությամբ թռուցիկներ ցրելիս) և դատապարտվեց ազատազրկման[4]։ Երկու տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել, մի տարի բանվորություն է արել բնօրրանի ֆաբրիկաներից մեկում, այնուհետև սովորել է կալվինիստական հոգևոր ճեմարանում ու Կլուժի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, սակայն հոգևորական չի դարձել. ծառայել է եկեղեցու արխիվային բաժանմունքում, 1960-ական թվականների առաջին կեսին աշխատել է որպես թարգմանիչ, միաժամանակ ստեղծագործել է՝ պատմվածքներ է գրել։ 1965 թվականի սկզբներին լույս է տեսել նրա առաջին պատմվածքը, այդ նույն տարում՝ նաև առաջին գիրքը՝ պատմվածքների ժողովածու։ Դարձել է Ռումինիայի գրողների միության անդամ; 1982 թվականին տեղափոխվել է Հունգարիա, բնակություն հաստատել Բուդապեշտում (որոշ ժամանակ ապրել է նաև Արևմուտքում)[5]։ Աշխատել է Բուդապեշտի հրատարակչություններից մեկում, միաժամանակ շարունակել է գրել, տպագրվել... Նրան լայն ճանաչում է բերել «Սինիստրի շրջանը» գրոտեսկային-ֆանտաստիկ վիպակը (1992 թ.), որը թարգմանվել է տասնյակ լեզուներով։

Ադամ Բոդորի մի շարք ստեղծագործություններ էկրանավորվել են։

Երկերի ընտրանի խմբագրել

  • 1969 A tanú/ Վկան (նորավեպեր)
  • 1974 Plusz-mínusz egy nap/ Գումարած-հանած մեկ օր (պատմվածաշար, էկրանավորել է ռեժիսոր Զոլտան Ֆաբրին)
  • 1978 Megérkezés északra/ Ոչինչ էլ չի պատահել (նորավեպեր)
  • 1981 A Zangezur hegység/ Զանգեզուրի լեռներ (նորավեպեր)
  • 1985 Az Eufrátesz Babilonnál/ Եփրատը Բաբելոնում (նորավեպեր)
  • 1991 Sinistra körzet/ Սինիստրի շրջանը ( գլուխներ վեպիից)
  • 1994 A részleg/ Բաժին (վեպ, էկրանավորել է ռեժիսոր Պետեր Գոտարը, 1995)
  • 1999 Az érsek látogatása/ Արքեպիսկոպոսի ժամանումը (վեպ, էկրանավորել է ռեժիսոր Զոլտան Կամոդին, 2007)

Մեծարանք խմբագրել

Ադամ Բոդորն արժանացել է Աթիլա Յոժեֆի (1986), Տիբոր Դերիի (1989, 1992), Լայոշ Կոշուտի (2003) անվան մրցանակների և այլ պարգևների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. «Ádám Bodor — internationales literaturfestival berlin». www.literaturfestival.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Segel, Harold B. (2017 թ․ նոյեմբերի 11). «The Columbia Literary History of Eastern Europe Since 1945». Columbia University Press. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին – via Google Books.
  5. World Literature Today, Volume 76, No. 2

Գրականություն խմբագրել

Pozsvai Gy. Bodor Ádám. Pozsony: Kalligram, 1998.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Բոդոր» հոդվածին։