Գևորգ Գուրգենի Ադամյան (դեկտեմբերի 17, 1937(1937-12-17), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբեր 2007), բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու (1970), դոցենտ (1977), Ռուսաստանի դաշնության բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1998

Գևորգ Ադամյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1937(1937-12-17)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբեր 2007 (69 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961)
Մասնագիտությունբժիշկ
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1970)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Ադամյան ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 17-ին, Գորիս քաղաքում։ Ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որն էլ ավարտել է 1961 թվականին։ 1961-1966 թվականներին աշխատել է Գորիսի շրջանային հիվանդանոցում, որպես բժիշկ֊մաշկավեներոլոգ, այնուհետև՝ բժշկական ինստիտուտի ախտաբանակ ֆիզիոլոգիայի ամբիոնում։ Գևորգ Ադամյանի թեկնածուական ատենախոսությունը վերաբերել է «Ուղեղի էներգետիկ փոխանակության որոշ կողմերը օրգանիզմի մահացման և վերակենդանացման վաղ շրջանում տարիքային ասպեկտով» թեմային։ 1993 թվականին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի օգնական, իսկ 1996 թվականից՝ նույն համալսարանի բժշկական քոլեջի տնօրեն։ Գիտական աշխատանքները հիմնականում նվիրված են օրգանիզմի մահացման և վերակենդանացման խնդիրների պաթոքիմիական մեխանիզմների բացահայտմանը։

Հեղինակ է 65 գիտական հրապարակումների, մի շարք նորարարական առաջարկությունների և մեթոդական ցուցումների, համահեղինակ է երեք ուսումնական ձեռնարկների[1]։

Մահացել է 2007 թվականի նոյեմբերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նավասարդյան, Գ Ա; Ադամյան, Գևորգ Գուրգենի; Պապյան, Ա Ա; Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարան, eds. (2006). Ընդհանուր ախտաֆիզիոլոգիայի գործնական պարապմունքներ. Երևան: ԵՊԲՀ-ի հրատ.

Աղբյուրներ խմբագրել

  • Էդվարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան «Գորիսի հանրագիտարան» էջ 5