Ագրոանտառաբարելավում

Անտառատափաստանային շրջանը Բուրկինա Ֆասոյում: Sorghum աճում են Faidherbia albida և Borassus akeassii տեսակները

Ագրոանտառաբարելավում, անտառատնտեսական միջոցառումների համալիր։

ՆպատակԽմբագրել

Նպատակն է մասնակիորեն վերացնել գյուղատնտեսական բույսերի վրա բացասաբար ազդող բնական գործոնները։ Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ։ Ագրոանտառաբարելավում բարերար ազդեցություն է գործում կլիմայի և հողի վրա, կանոնավորում է տեղումների քանակը, շրջապատի հողի ու գետերի ջրային ռեժիմը, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, նվազեցնում քամիների վնասակար ազդեցությունը, արգելակում հողի Էրոզիան, ամրացնում ավազուտները։

Լեռնային շրջաններում ագրոանտառաբարելավում զուգակցվում է խոտացանությամբ և հիդրոտեխնիկական պարզ կառույցներով։

ՊատմությունԽմբագրել

ՀԽՍՀ-ում ագրոանտառաբարելավում սկսվել է 1930-ական թվականներին։ Ագրոանտառաբարելավման աշխատանքներ են կատարված Ողջաբերդ-Գառնի զանգվածում, Ապարանի և Սիսիանի շրջանների՝ Էրոզիայի ենթարկված, լվացված լեռնալանջերի, ինչպես նաև Սևանի ջրերից ազատված ավազուտների վրա։

1965-1968 թվականին ստեղծվել են 14,9 հազար հա անտառային զանգվածներ։ Նախատեսվում է մինչև մինիմում-ը ագրոանտառաբարելավման ենթարկել 117,3 հազար հա հողատարածություն։

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 59