Ագուստին Օրիոն
Ագուստին Օրիոն (իսպ.` Agustín Ignacio Orión, հունիսի 26, 1981[1][2][3] կամ հուլիսի 26, 1981, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս իսպանական «Ռասինգ»։
Ագուստին Օրիոն իսպ.՝ Agustín Orión | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1981[1][2][3] (41 տարեկան) կամ հուլիսի 26, 1981 (41 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
![]() |
Ակումբային կարիերաԽմբագրել
«Սան Լորենսո»Խմբագրել
Ագուստինը իր կարեիրան սկսել է «Սան Լորենսոյում»։ 2006/07 մրցաշրջանում դարձել է Արգենտինայի չեմպիոն։ 2010 թվականին թիմի կազմում մասնակցել է Հարավային Ամերիկայի Գավաթի խաղարկությանը։
«Էստուդիանտես»Խմբագրել
2009 թվականի դեկտեմբերի 9-ին Օրիոնը տեղափոխվել է «Էստուդիանտես», որտեղ փոխարինել է Մարիանո Անդուխարին, ով տեղափոխվել է իտալական «Կատանիա»։
«Բոկա Խունիորս»Խմբագրել
2011 թվականին Ագուստինը «Էստուդիանտեսից» տեղափոխվել է «Բոկա Խունիորս»։ Տրանսֆերն արժեցել է 1.3 միլիոն եվրո։
Միջազգային կարիերաԽմբագրել
2011-ից 2014 թվականներին Ագուստինը հանդես է եկել Արգենտինայի ազգային հավաքականում։ Հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ 2014-ին, և դարձել փոխչեմպիոն[4]։
ՁեռքբերումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
- Արգենտինայի չեմպիոն - 2007, 2010
- Հարավային Ամերիկայի գավաթակիր - 2010
ՄիջազգայինԽմբագրել
- ԱԱ փոխչեմպիոն - 2014
- Ամերիկայի գավաթի փոխչեմպիոն - 2007
ԱնձնականԽմբագրել
- Տարվա լավագույն դարպասապահ - 2011
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
- ↑ Argentina World Cup 2014 squad