Ագունգ Լաքսոնո
Ագունգ Լաքսոնո (ինդոն.՝ Agung Laksono, մարտի 23, 1949, Սեմարանգ, Central Java, Ինդոնեզիա), ինդոնեզացի պետական գործիչ։ Ինդոնեզիայի ժողովրդական բարեկեցության հարցերով համակարգող նախարար (2009-ից), Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի նախագահ (2004-2009), Ինդոնեզիայի երիտասարդության և սպորտի նախարար (1998-1999, 2012-2013), Ինդոնեզիայի կրոնի հարցերով նախարարի պաշտոնակատար է(2014)։ Գոլքար կուսակցության անդամ է։ 2004-2009 թվականներին Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի խոսնակ էր։ 2004 թվականի դեկտեմբերին Գոլքար կուսակցության համագումարում նա ընտրվել է կուսակցության փոխնախագահ։
Ագունգ Լաքսոնո ինդոն.՝ Agung Laksono | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 23, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Սեմարանգ, Central Java, Ինդոնեզիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ինդոնեզիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Golongan Karya Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Լաքսոնոն Իրանի միջուկային ծրագրի կողմնակիցն է[1]։ Եղել է ներկայումս գոյություն չունեցող Adam Air կոմերցիոն ավիաընկերության համահիմնադիրը, որը փակվել է մի շարք դժբախտ պատահարներից հետո[2][3]։ Ունի Ինդոնեզիայի բժշկական համալսարանի աստիճան։
ՄրցանակներԽմբագրել
- «Մահապուտրայի աստղ» 2-րդ աստիճանի շքանշան։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Indonesia parliament strongly supports Iran's rights on nuclear energy Archived 2007-01-07 at the Wayback Machine.
- ↑ Bill Guerin (2007-01-24)։ «Falling skies for Indonesian aviation»։ Asia Times Online։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-03-ին։ Վերցված է 2009-10-23
- ↑ Novia D. Rulistia (2008-03-19)։ «Troubled Adam Air loses operating rights»։ The Jakarta Post