Ագուլիսի շուկա, գտնվել է Ագուլիսի կենտրոնում` գետի աջ ափին։ Զբաղեցրել է մեծ տարածք և պահպանվել է 16-17-րդ դարերում։ Կառույցն ունեցել է բաց շուկաների կառուցվածք։ Մեջտեղի տարածքում խմբավորված են եղել տարբեր խանութներ, կրպակներ, որոնք մշտապես առատ էին եվրոպական ապրանքներով։ Ագուլիսի շուկայի տարածքում կային բազմաթիվ սոսիներ, որոնցից մի քանիսը պահպանվել են մինչ օրս։ Ագուլիսի մեծահարուստ Թումանենց Առաքելը 1680 թվականին կառուցել է մեծ քարավանատուն։ Այն իր կառուցվածքով եզակի էր և ընդգրկում էր բազմասենյակ կառույցներ։ 1919 թվականին Ագուլիսի կոտորածից հետո շուկան և մնացած այլ կառույցներ վերածվեցին ավերակների։ Այժմ շուկայի շինություններից պահպանվել են 1-2 կառույցներ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 37 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։