Ագնի լեզու, ագնի, անյի, Աֆրիկայում բնակվող ագնի ցեղի լեզուն, պատկանում է սուդանական լեզուների ական խմբին։ Բնորոշ գծերից մեկն ածականների բացակայությունն է, որոնք փոխարինվում են բայական հատուկ ձևերով[1]։ Ագնի լեզվով հիմնականում խոսում են Կոտ դ'Իվուարում և Գանայում։ Անյինի ամենամոտ ազգակից լեզուն բաուլեն է, այն նաև մոտ է նզեմային (նզիմա)։

Ագնի
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԱկանական լեզուներ
ԵրկրներԿոտ դ'Իվուար և Գանա
Լեզվակիրների թիվը1.16-2 միլիոն
ԴասակարգումՆիգերա-կոնգոլեզյան լեզուներ
Ատլանտա-կոնգոլեզյան լեզուներ
Քվա լեզուներ
Պոտու-թանո լեզուներ
Թանո լեզուներ (Սուդանական լեզուներ)
Ական լեզուներ
Բիա լեզուներ
IETFany
ISO 639-3any

Անյինի բարբառներն են` սանվին, ինդենին, բինին, բոնան, մորոնուն, ջուաբլինը, անոն, աբեն, բարաբոն և ալանգուան։ Մորոֆոն, որը խոսողների մեկ քառորդի բարբառն է, կարող է դասակարգվել որպես առանձին լեզու։ Կոտ դ'Իվուարում կան մոտ 610,000 ագնի լեզվի լեզվակիրներ՝ 10,000-ից 100,000 լեզուն օգտագործողների հետ։ Գանայում կան անյիի 250,000 խոսողներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։