Ագլաոնիկե (հուն․՝ Ἀγλαονίκη, անհայտ, Թեսալիա - անհայտ), հայտնի է նաև Ագանիս Թեսալուհի անունով, հիշատակվում է որպես Հին Հունաստանի առաջին կին աստղագետ. ապրել է մեր թվականությունից առաջ 2-րդ դարում[1]։ Իրենց աշխատություններում նրան հիշատակել են Պլուտարքոսը[2][3], Ապոլլոնիոս Հռոդոսացին՝ ներկայացնելով որպես թեսալացի աստղագետ Հեգետորի (կամ Հեգեմոնի) դստեր[4][5]։ Ագլաոնիկեին համարել են վհուկ, կախարդուհի, քանզի կարողացել է լուսնին «ստիպել», որ անհետանա հորիզոնից։ Ըստ երևույթին՝ նա կարողացել է կանխագուշակել, կանխատեսել լուսնի խավարումը և շրջապատի մարդկանց այնպես ներկայացնել, թե իբր ինքը առևանգում է լուսինը[6][7]։ Հետագայում այդ ունակությունը դրսևորել են ևս մի քանի կանայք, որոնց նույնպես վհուկ են համարել[8][8][9]։

Ագլաոնիկե
հին հունարեն՝ Ἀγλαονίκη
Ծնվել էանհայտ
Թեսալիա
Մահացել էանհայտ
Մասնագիտությունաստղագետ
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
 Aglaonike Վիքիպահեստում

Ագլաոնիկեի ու թեսալացի վհուկների մասին հիշատակում է նաև Սոկրատեսը Պլատոնի «Գեորգիաս» դիալոգում[10]։ Պլուտարքոսը գրել է, որ Ագլաոնիկեն, քաջատեղյակ լինելով լուսնի փուլերին, նախապես հաշվարկել է ու կանխատեսել լուսնի խավարումը և վաղօրոք իմանալով, թե լուսինը երբ է ամբողջությամբ հայտնվելու Երկրի ստվերի տակ, այնպես է արել, որ բոլորը հավատան, թե ինքը առևանգել է լուսինը[11]։

Հիշատակ խմբագրել

Ագլաոնիկեի անունով է կոչվել Վեներայի խառնարաններից մեկը[8][9]:] Թիթեռների մի տեսակի նույնպես նրա անունն է տրվել՝ Aglaonice: Ագլաոնիկեն հանդես է բերված Ժան Կոկտոյի «Օրփեոս» կինոնկարում (1950)՝ իբրև Օրփեոսի սիրած աղջկա՝ Էվրիդիկեի ընկերուհի և բաքոսուհիների առաջնորդ։ Ֆիլմում նրա դերը կատարել է Ժուլիետ Գրեկոն։

Ագլաոնիկեն ներկայացված է նկարչուհի Ջուդի Չիկագոյի «Կոչունքով ընթրիք» ինստալացիայի «Ժառանգության հարկում»՝ 999 նշանավոր կանանց թվում[12]։

Նա հիշատակվում է հունական «Լուսնին հնազանդեցնող Ագլաոնիկեի պես» ասացվածքում, որտեղ ընդգծված է պարծենկոտությունը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Peter Bicknell: «The witch Aglaonice and dark lunar eclipses in the second and first centuries BC.» In: Journal of the British Astronomical Association, Bd. 93, Nr. 4, pp. 160—163, Bibcode1983JBAA...93..160B
  2. «Plutarch, De defectu oraculorum, section 13». www.perseus.tufts.edu.
  3. Плутарх, de Off. Conjug. p. 145, de Defect. Orac. p. 417.
  4. Ogilvie, Marilyn Bailey (1986). Women in Science. The MIT Press. ISBN 0-262-15031-X.
  5. Schmitz, Leonhard (1867), «Aganice», in Smith, William (ed.), Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. 1, Boston, էջ 59, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին, Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Ogilvie, M. B. 1986. Women in Science. The MIT Press. ISBN 0-262-15031-X
  7. Schmitz, Leonhard (1867), «Aganice», in Smith, William (ed.), Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. 1, Boston, էջ 59, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին, Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 Howard, Sethanne Hidden Giants, 2nd Edition. — Lulu.com, 2008. — С. 31. — ISBN 9781435716520
  9. 9,0 9,1 Howard, Sethanne (2008). Hidden Giants (2nd ed.). Lulu.com. էջ 31. ISBN 9781435716520.
  10. «Gorgias». fordham.edu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  11. Plutarch, Conjugalia Praecepta
  12. «Aglaonice». Elizabeth A. Sackler Center for Feminist Art: The Dinner Party: Heritage Floor: Aglaonice. Brooklyn Museum. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.