Ագարակի վանք, հայ առաքելական եկեղեցու ավերված վանք ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգի Տեկոր գյուղից հարավ։ Այն հիմնադրվել է վաղ քրիստոնեական շրջանում։ Առնվազն մինչև 1920 թվականը պահպանվել էր եկեղեցու սրահը, որը հավանաբար թվագրվում է 5-րդ կամ 6-րդ դարերով, 7-րդ դարի կեսերին կառուցված չորս աշտարակներով կենտրոնական շենքը։

Ագարակի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԻգդիրի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
ՃարտարապետՆերսես Գ Տայեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Agarak Monastery Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ագարակի վանքը հիմնադրել է կաթողիկոս Ներսես Շինարարը 649-653 թվականներին։ Այն գտնվել է պատմական Այրարատ նահանգի Ճակատք գավառում, որը 1918-1920 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Սուրմալուի գավառում։

Անվանում

խմբագրել

Վանքը կոչվել է Ագարակ բնակավայրի անունով։ Ագարակ անունը ներկայիս Թուրքիայի Իգդիրի մարզի Էգրեկ բնակավայրի պատմական հայկական անվանումն է։ Ագարակ հայերեն նշանակում է «տնամերձ»։

Վանական համալիր

խմբագրել

Վանական համալիրում կային մի քանի եկեղեցիներ և մոտակայքում գտնվող բազմաթիվ լավ փորագրված խաչքար-հուշարձաններ։ Գլխավոր եկեղեցին Սուրբ Ստեփանոսն էր[1]։ Եկեղեցու տանիքը սալիկապատված էր, իսկ գմբեթի գագաթը պատրաստված էր գնդաձև քարից, որը պսակված էր խաչով։ Եկեղեցիների շուրջ հայտնաբերվել են բազմաթիվ ճարտարապետական բեկորներ։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծաոթագրություններ

խմբագրել
  1. «Armenian Architecture - VirtualANI - Magazberd Fortress and Nearby Churches». www.virtualani.org. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել