Ագարակաձոր (կամուրջ)
կամուրջ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակաձոր (այլ կիրառումներ)
Ագարակաձոր, Ագարակաձորի կամուրջ, Ագյար, Այար, Դադայի կամուրջ, Դադալուի կամուրջ, Դալի Փերան, XIII դարի կամուրջ Արփա գետի վրա[2]։ Գտնվում է Վայոց ձորի մարզում, Ագարակաձոր գյուղից 2,5 կմ արևմուտք։
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Ագարակաձոր[1] |
Տեսակ | կամուրջ և մշակութային արժեք |
Նյութ | քար |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Արփա |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
![]() | |
![]() |
Հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի մեջ։ Միակամար է և մինչև օրս կանգուն ու բանուկ է։ Կառուցված է վարդագույն ավազաքարից և կրաշաղախով։ Աջ ափին կամրջի կամարային բացվածքի կրունկը հենվում է ժայռի վրա, իսկ ձախ ափին՝ արհեստական հիմքի։ Չնայած ափերի տարբեր բարձրության, երկու կրունկները գտնվում են մի հորիզոնի վրա։ Սլաքաձև կամարը 15,85 մետր հենամիջային տարածությամբ, կարծես թռիչք է կատարում գետի վրա։ Կամուրջը մի քանի անգամ ենթարկվել է նորոգման։ Վերջին անգամ նորոգվել է 1957 թ.-ին[3]։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 20 — 992 էջ։
- ↑ ՀՀ պատմաճարտարապետական հուշարձանների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., 2014, էջ 5։
Արտաքին հղումներ խմբագրել
- Ագարակաձոր գյուղի կամուրջ Archived 2020-07-25 at the Wayback Machine.