Ագամեմնոնի դիմակը՝ հուղարկավորման դիմակ է, որը հայտնաբերվել է Հունաստանի Միկեններ քաղաքում։ Դիմակը, որը ցուցադրված է Աթենքի Ազգային հնագիտական թանգարանում, նկարագրվել է Կաթի Գերեի կողմից որպես «նախապատմական Մոնա Լիզա[1]։ Գերմանացի հնագետ Հենրիխ Շլիմանը, ով հայտաբերել էր արտեֆակտը 1876, հավատացած էր, որ ինքը գտել է Միկենական թագավոր Ագամեմնոնի՝ Հոմերոսի էպիկական պոեմում՝ Իլիականում Տրոյական պատերազմի աքայացիների առջնորդի, մարմինը, բայց ժամանակակից հնագիտական հետազոտությունները առաջարկում են, որ դիմակը նախորդում է լեգենդար Տրոյական պատերազմին մոտավորապես 300 տարի։

Ագամեմնոնի դիմակը՝ հայտնաբերված 1876 թվականին Շլիմանի կողմից

Բացահայտում խմբագրել

Գերմանացի հնագետ Հենրիխ Շլիմանը հայտնաբերել է դիմակը 1876 թվականին նշված V գերեզմանում «Գերեզմանային շրջան Ա»[2][3]։ Դիմակը, արքայական գերեզմանատան հինգ հայտնաբերված իրերից մեկն է Միկեններում, երեքը՝ գերեզման IV-ում և երկուսը գերեզման V֊ում։ Երկու երեխաների դեմքերը և ձեռքերը գերեզման III-ում ծածկված են ոսկե տերևով, մեկը ծածկում էր աչքերի համար անցքերը։ Դիմակը՝ պատված ոսկով, նախագծված էր հետմահու դիմակ լինելու համար։

 
Գերեզմանային շրջան Ա, Միկեններում

Տղամարդկանց դեմքերից ոչ բոլորն են ծածկված եղել դիմակներով։ Այն որ նրանք տղամարդիկ են եղել և զինվորներ առաջարկվել է ելնելով զենքերի առկայությունից նրանց գերեզմանններում։ Ոսկու քանակը և մանրակրկիտ մշակված արտիֆակտները մատնանշում են պատիվ, հարստություն և սոցիալակ դիրք։ Սովորույթը՝ հանդերձավորելու ղեկավարներին ոսկե տերևով, հայտնի է նաև այլ վայրերում։ Ագամեմնոնի դիմակը անվանակոչվել է Շլիմանի կողմից Հոմերոսի «Իլիականի» ր հույն լեգենդա թագավորի անունով։ Դիմակը զարդարում էր մարմիններից մեկը Միկեններում հայտնաբերված գերեզմանատանը։ Շլիմանը սա ընդունեց, որպես ապացույց, որ Տրոյական պատերազմը իսկական պատմական իրադարձություն է։

Ագամեմնոնի դիմակը պատրաստվել է մեկ հաստ ոսկու կտորից, որը տաքացվել և կռվել է փայտե ֆոնի վրա, իսկ մանրամասները ավելացվել են ավելի ուշ սուր գործիքի օգնությամբ[4]։ Այդ վայրում իր բացահայտումներից հետո, Շլիմանը այդ մասին հայտնեց Հունաստանի թագավոր Ջորջին[5]։ Ենթադրվում է որ իր հաղորդագրության մեջ նա ասել է թագավորին. «Ես սևեռուն հայացքով նայել եմ Ագամեմնոնին»[6]։ Շլիմանը՝ ավելի ուշ իր որդուն անվանում է Ագամեմնոն Շլիման, ի պատիվ լեգենդար թագավորի։

Արժանահավատություն խմբագրել

 
Հենրի Շլիման

20֊րդ դարի երկրորդ կեսին և 21֊րդ դարի սկզբին, դիմակի արժանահավատությունը պաշտոնապես կասկածի տակ դրվեց, սկզբում Ուիլյամ Կալդեր III-ի և Դավիթ Թրեյլի կողմից[7]։ Հնագիտական ամսագիրը հանդես է եկել մի շարք հոդվածներով՝ ներկայացնելով բանավեճի երկու կողմերը։ Գերեզմանատան պեղումների ժամանակ, հույն հնագիտանակ հասարակությունը իր ձեռքրը վերցրեց Շլիմանի աշխատանքի վերահսկողությունը(Տրոյայի խնդիրներից հետո)՝ ուղարկելով Պանագիոտիս Ստամատակիսին որպես պեղումների դատավոր (ephor) կամ ղեկավար, ով ուշադիր վերահսկում էր Շլիմանին։

Կեղծիքի փաստարկի կողմնակիցները իրենց պնդումը սևեռում էին այն փաստարկի վրա, որ Շլիման ուներ համբավ կեծելու պեղած իրերը արտիֆակտների հետ բերված մեկ այլ տեղից։ Նրանք հաստատում էին և հնարավոր էր որ, հնարամիտ Շլիմանը պատրաստած լիներ դիմակը ուրիշ Միկենական դիմակների ընդհանուր նմուշի հիման վրա և գտած լիներ հնարավորություն տեղադրելու այն պեղումների մեջ։

Պաշտպանող կողմնակիցները մատնանշում էին, որ պեղումներ փակվել են նոյեմբերի 26-27֊ին Կիրակնօրյա հանգստի և անձրևի պատճառով։ Թույլատրված չէր վերաբացել պեղումները մինչև Ստամատակիսը չտրամադրեր վստահելի վկաներ աշխատանքի ժամանակ։ Երեք այլ դիմակներ չէին հայտնաբերվել մինչև նոյեմբերի 28-ը։ Ագամեմնոնի դիմակը գտնվել էր նոյեմբերի 30֊ին։

Երկրորդ քննադատությում հիմնված էր ոճի վրա։ Ագամեմնոնի դիմակը տարբերվում էր մյուս երեք դիմակներից մի շարք գծերով. այն ավելի շուտ եռաչափ է քան հարթ, դեմքի մազերից մեկը կտրատված էր այլ ոչ թե փորագրված, ականջները կտրված էին, աչքերը պատկերված են որպես բաց և փակ, բաց կոպերով, բայց փակ կոպերի մեջտեղով անցնում էր մի գիծ, միայն դեմքը ՝ բոլոր Միկենական արվեստում եղած դեմքերից, ունի ամբողջական մորուք դեպի դուրս ցցված բեղերով, բերանը հստակ սահմանված էր (համեմատած հարթ դիմակների հետ), հոնքերը ավելի շուտ կազմված էին երկու կամարից քան մեկ

Պաշտպանությումը ներկայացրեց նախորդող փաստարկներ, որ շրթունքների ձևը, եռանկյուն մորուքն և մորուքի մանրամասներն գրեթե նույնն են ինչ ոսկե առյուծի գլխով ռիթոնի բաշը և Խոպոպները IV Գերեզմանային շրջանից։ Շլիմանի երկդիմությունը, պնդում էին նրանք, մեծապես չափազանցված էր, և նրանք նաև պնդում էին, որ հարձակում գործողները իրականացնում էին վենդետա։

Ժամանակակից հնագիտական ուսումնասիրությունն ենթադրում է, որ դիմակը իսկական է , բայց նախորդում է Տրոյական պատերազմի շրջանին մոտավորապես 300 տարի[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gere, 2011, էջեր 1–2
  2. "Behind the Mask of Agamemnon" by Spencer P.M. Harrington in Archaeology, Vol. 52, No. 4, July/August 1999. Online archive, retrieved 29 May 2013.
  3. Gere, 2011
  4. Questioning The Mycenaean Death Mask Of Agamemnon
  5. Harrington, Spencer P.M.; Calder, William M.; Traill, David A.; Demarkopoulou, Katie; Lapatin, Kenneth D.S. (1999). «Behind the Mask of Agamemnon». Archaeology. 52 (4): 51–59. doi:10.2307/41779424. JSTOR 41779424.
  6. Dickinson, O. T. P. K. (2005). «The "Face of Agamemnon"». Hesperia. Vol. 74. էջեր 299–308.
  7. Gere, 2011, էջ 176
  8. "Behind the Mask of Agamemnon" by Spencer P.M. Harrington in Archaeology, Vol. 52, No. 4, July/August 1999. Online archive, retrieved 25 July 2018. Archived here.