Աբրևիատուրա (երաժշտություն)

Աբրևիատուրա (իտալ.՝ abbreviatura, կրճատում), երաժշտության մեջ երաժշտական նշումները կրճատելու համար նախատեսված նշաններ։

Առավել գործածածվող նշաններից է ռեպրիզը՝ երաժշտական որևէ հատվածի անփոփոխ կամ տարբերակային կրկնությունը։ Երբ ստեղծագործության որևէ հատված կրկնվում է նույնությամբ, ապա նշանը տեղադրվում է կրկնվող հատվածի սկզբում և վերջում[1]։

Վոլտա
Տրեմոլոյի նշան

Երբ ստեղծագործության կրկնվող հատված պետք է կատարել ուրիշ վերջավորությամբ, ապա հատվածի վերջում գրվում է վոլտա (իտալ.՝ volta-կրկին, շրջել), որը ցույց է տալիս թե՛ առաջին, թե՛ երկրորդ վերջավորությունները։ Երբ երաժշտության ստեղծագործությունը բաղկացած է 3 հատվածից, որոնցից երրորդը առաջինի կրկնությունն է, ապա այն նորից գրառելու փոխարեն առաջին հատվածի վերջում գրում են Fine (իտալ.՝ fine-վերջ), իսկ երկրորդի վերջում՝ Da capo al Fine (իտալալերեն՝ կրկնել սկզբից մինչև Fine բառը)։

Կրկնվող հատվածի սկիզբը երբեմն ցույց է տրվում (իտալ.՝ segno–ազդանշան) նշանով։ Այդ դեպքում երաժշտական հատվածի վերջում, որից հետո անհրաժեշտ է կատարել կրկնվող հատվածը, նշվում է Dal segno (իտալ.՝ կրկնել ազդանշանից)։ Գործածական են նաև տակտը կրկնող (օր.՝ 1), տակտի մեջ մի խումբ նոտաներ կրկնող (օր.՝ 2), ձայներն օկտավայով տեղափոխող և օկտավան կրկնապատող (տրեմոլո, մելիզմներ) և այլ նոտագրական նշանները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. recapitulation
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 7.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Գրականություն խմբագրել

  • Elaine Gould: Hals über Kopf. Das Handbuch des Notensatzes. Aus dem Englischen von Arne Muus und Jens Berger. Faber/Peters, London/Leipzig 2014, ISBN 978-1-84367-048-3, S. 235–262.
  • Abbreviatur. In: Wilibald Gurlitt, Hans Heinrich Eggebrecht (Hrsg.): Riemann Musiklexikon. 12., völlig neubearbeitete Auflage. Sachteil: A–Z. Schott, Mainz 1967, S. 1–3.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։