Աբրո

հայ հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աբրո (Մկրտիչ Սահակյան) (1861, Շապին Գարահիսար, Օսմանյան կայսրություն - 1896), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Ապրել է Կինավթագործարանում, հիմնել բանվորական խմբեր, որոնց դրամական միջոցներով օգնել է Արևմտյան Հայաստան մեկնող մտավորական գործիչներին ու կամավորներին։ 1895 թվականին փոքր խմբով անցել է ռուս-թուրքական սահմանը և հասել Տարոն, հիմնել տեղի դաշնակցական կազմակերպությունը։ Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել Տարոնի և Սասունի գավառներում։ Գործունեության հիմնական նպատակը ժողովրդին զինելն ու ինքնապաշտպանության նախապատրաստելն էր։ Մեզրեուր սարից իջնելիս մնացել է ձյան տակ և խեղդվել։ Թաղված է Գելիեգուզանում։

Աբրո
Ծնվել է1861
ԾննդավայրՇապին Գարահիսար, Օսմանյան կայսրություն
Մահացել է1896
ԳերեզմանԳելիեգուզան
Մասնագիտությունհասարակական գործիչ և ֆիդայի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։