Աբրիկտոզավր
Աբրիկտոզավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Թռչունակոնքայիններ
Ընտանիք Հետերոդոնտոզավրիդներ
Ցեղ Աբրիկտոզավր
Լատիներեն անվանում
Abrictosaurus Hopson, 1975
Տեսակներ
  • Abrictosaurus consors Thulborn, 1974


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Աբրիկտոզավր (լատին․՝ Abrictosaurus - «զգոն մողես» ), դինոզավրերի ցեղ, որը պատկանում է հետերոդոնտոզավրերի խմբին։ Այս կենդանիները ապրել են վաղ յուրայի ժամանակաշրջանում՝ ներկայիս Հարավային Աֆրիկայի տարածքում։ Սա համեմատաբար փոքր չափեր ունեցող երկոտանի խոտակեր դինոզավրի տեսակ է։ Ունի մոտավորապես 1 մետր երկարություն և կշռում է 45 կիլոգրամ։ Այս դինոզավրը հայտնի է միայն 2 կմախքների շնորհիվ, որոնք հայտնաբերվել են Լեսոտոի Ցգաչաս Նեք շրջանում և Հարավային Աֆրիկայի Կապսյան պրովինցիայում։ Կազմավորումը, որտեղից գտնվել են կմախքները առնչվում է գետտանգյան և սինեմյուրյան երկրաբանական շերտերին (վաղ յուրայի ժամանակաշրջան)։ Գտածոների տարիքը գնահատվում է 200-190 միլիոն տարի[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Norman, D.B., Sues, H.-D., Witmer, L.M., & Coria, R.A. 2004. Basal Ornithopoda. In: Weishampel, D.B., Dodson, P., & Osmolska, H. (Eds.). The Dinosauria (2nd edition). Berkeley: University of California Press. Pp. 393-412.
  2. Weishampel, D.B. & Witmer, L.M. 1990. Heterodontosauridae. In: Weishampel, D.B., Dodson, P., and Osmolska, H. The Dinosauria (1st edition). Berkeley: University of California Press. Pp.486-497
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրիկտոզավր» հոդվածին։