Աբրամ Պինկենզոն

պիոներ-հերոս, որ գնդակահարվել է նացիստների կողմից

Աբրամ Վլադիմիրովիչ (Մուսյա) Պինկենզոն (դեկտեմբերի 5, 1930(1930-12-05), Բելցի, Ռումինիայի թագավորություն - նոյեմբեր 1942, Ուստ Լաբինսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), պիոներ-հերոս, որ գնդակահարվել է նացիստների կողմից։

Աբրամ Պինկենզոն
Ծնվել էդեկտեմբերի 5, 1930(1930-12-05)
ԾննդավայրԲելցի, Ռումինիայի թագավորություն
Մահացել էնոյեմբեր 1942 (11 տարեկան)
Մահվան վայրՈւստ Լաբինսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահար և երաժիշտ
 Abram Pinkenzon Վիքիպահեստում
Հուշարձան Ուստ-Լաբինսկ քաղաքում

Կենսագրություն խմբագրել

Աբրամ Պինկենզոնը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 5-ին բժիշկ[1] Վլադիմիր Բորիսովիչ Պինկենզոնի և Ֆենա Մոիսեևնայի ընտանիքում։ Նա նախնին՝ Պինկենզոնների բժշկական տոհմի հիմնադիրներից մեկը, եղել է Բելիցիի հիվանդանոցի առաջին բժիշկը՝ այնտեղ աշխատելով 1882 թվականին հիվանդանոցի հիմնադրման պահից սկսած։ Աբրամ Պինկենզոնը մանկության տարիներից սովորել է նվագել ջութակ, իսկ երբ նա հինգ տարեկան էր, տեղական թերթը գրել է նրա մասին որպես ջութակահար-վունդերկինդի։

1941 թվականին Վլադիմիր Պինկենզոնն ուղարկվել է Ուստ-Լաբինսկի զինվորական հոսպիտալ։ 1942 թվականի ամռանը Ուստ-Լաբինսկ բնակավայրը գրավել են գերմանական զորքերը, ընդ որում՝ այնքան արագ, որ հոսպիտալը չեն հասցրել տարհանել։ Շուտով Պինկենզոնները ձերբաբալվել են որպես հրեաներ։ Մահվան դատապարտված մյուս մարդկանց հետ միասին նրանք դուրս են բերվել Կուբան գետի ափ, ուր քշել են բնակավայրի բոլոր բնակիչներին։ Զինվորները դատապարտյալներին կանգնեցրել են երկաթե ցանկապատի երկայնքով՝ խոր փոսի առաջ[2]։ Գնդակահարությունից առաջ Մուսյան ջութակով նվագել է «Ինտերնացիոնալը» և նույն պահին էլ սպանվել[3]։

Հայրենական մեծ պատերազմից հետո Մուսյա Պինկենզոնի սխրանքը մեծ ճանաչում է ձեռք բերել կենտրոնական մամուլում տպագրված հոդվածի և ռադիոհաղորդման շնորհիվ։ Մասնավորապես 1945 թվականին նրա արարքի և մահվան մասին տպագրվել է «Правда» թերթում[3]։ Հետագայում այդ թեմային անդրադարձել են Խորհրդային Միության տարբեր անկյուններում, ինչպես նաև Եվրոպայում ու Ամերիկայում։ Ջութակահարի գնդակահարության վայրում տեղադրվել է մի քանի մետր բարձրություն ունեցող հուշակոթող[4], որը 1970-ական թվականների վերջին փոխարինվել է բետոնե հուշարձանով։

Հիշատակի հավերժացում խմբագրել

  • Մուսյա Պինկենզոնի անունն է կրել Ուստ Լաբինսկ քաղաքի № 1 դպրոցի պիոներական ջոկատը[5], որտեղ գործում է տղային նվիրված ցուցադրություն։ Դպրոցում կախված է Մուսյայի հիատակին նվիրվա հուշատախտակ, որի վրա գրված է. «Այս դպրոցում սովորել է հերոս՝ պիոներ Մուսյա Պինկենզոնը։ Գնդակահարվել է հիտլերյան ֆաշիստների կողմից 1943 թվականի հունվարին»[6]։
  • Գրող Սաուլ Իցկևիչը (1934-1988) գրել է նրա մասին գիրք՝ «Գնդակահարված ջութակ»։
  • Լույս է տեսել «Մուսյա Պինկենզոն (պիոներ-հերոսի մասին)» գիրքը, Մոսկվա «Малыш» հրատարակչություն, 1967[7]։ Հետագայում այս գիրքը թարգմանվել է մի շարք լեզուներով[8]։
  • Մուսյա Պինկենզոնի սխրանքի մոտիվներով ԽՍՀՄ-ում նկարահանվել է «Պիոների ջութակը» մուլտֆիլմը (Սոյուզմուլտֆիլմ, 1971, ռեժիսոր՝ Բորիս Ստեպանցև, սցենարի հեղինակ՝ Յուրի Յակովլև, օպերատոր՝ Միխայիլ Դրույան, տևողությունը՝ 8 րոպե)։
  • Բելցիում Պուշկինի նախկին նրբանցքը կրում է Պինկենզոնի անունը, իսկ «Խեսեդ Հաակով» տան պատին տեղադրվել է նրան նվիրված հուշատախտակ,
  • Ռուսթավելի փողոցի նրբանցքում (Թբիլիսի, Վրաստան) 34-րդ տան մոտ տեղադրվել է Պինկենզոնի հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «MEMORIA. Расстрелянная скрипка». Еврейский новостной портал Молдовы DORLEDOR.INFO. 2004 թ․ մայիսի 15.
  • Елена Замура.; Комментарий: Илья Марьяш. (2007 թ․ դեկտեմբերի 21). «Прочитано в СМИ. Судьба пионера-героя». Еврейский новостной портал Молдовы DORLEDOR.INFO.
  • Андрей Сидорчик — 11-летний скрипач вошёл в историю войны, не убив ни одного врага. (31.03.2014). «Музыка как оружие. Последний концерт Муси Пинкензона». Аргументы и Факты. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.