Աբրահամ Չելեպի
(Վերահղված է Աբրահամ Չելեբիից)
Աբրահամ Չելեպի (Ապրո Չելեբի, 1621[1], Բելգրադ, Օսմանյան կայսրություն - 1676[1]), հայ հասարակական գործիչ։
Աբրահամ Չելեպի | |
---|---|
Ծնվել է | 1621 |
Ծննդավայր | Բելգրադ |
Մահացել է | 1676 |
Ազգություն | հայ |
Գործունեություն | հասարակական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԱբրահամ Չելեպին ծնվել է 1621 թվականին Բելգրադում։ Եղել է մեծահարուստ վաճառական, որը կապված է եղել օսմանյան պալատական շրջանների հետ։ 1671 թվականին թուրքական կառավարությունից ձեռք է բերել Մակեդոնիայում հայերի բնակության և սեփական եկեղեցի ունենալու վերաբերյալ արտոնագիր[2]։
Թողել է հայերեն և հայատառ թուրքերեն նամակներ, թղթեր, որոնք կարևոր տեղեկություններ են պարունակում ժամանակաշրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի վերաբերյալ[2]։