Աբրահամ Նահապետյան

հայ եկեղեցական, հասարակական գործիչ

Աբրահամ Լևոնի Նահապետյան (Պողոս վարդապետ, 1820, Փանիկ, Հայաստան - 1906, Փանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ եկեղեցական, հասարակական գործիչ։ Հայաստանի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ։

Աբրահամ Նահապետյան
Ծնվել է1820
ԾննդավայրՓանիկ, Հայաստան
Մահացել է1906
Մահվան վայրՓանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհասարակական գործիչ, վարդապետ և քահանա

Կենսագրություն խմբագրել

Աբրահամ Նահապետյանը ծնվել է 1820 թվականին, Քավթառլու (այժմ՝ Փանիկ՝ Հայաստանի Շիրակի մարզում) գյուղում։ 1856 թվականին ավարտել է Սարատովի հոգևոր սեմինարիան։ 1857 թվականից եղել է Հայաստանի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդը։ 1859 թվականին ծննդավայրում հիմնել է քառամյա հայկական դպրոց, որտեղ նաև դասավանդել է, 1906 թվականին հիմնել է հիվանդանոց։ Զբաղվել է նաև այգեգործությամբ։ Արփաչայի ափին հիմնել է պտղատու այգի (15 հեկտար), որը հայտնի է «Վարդապետի բաղ» անվամբ[1]։

Մահ խմբագրել

Նահապետյանը մահացել է 1906 թվականին Քավթառլու գյուղում։ Թաղված է ծննդավայրի Ս. Տիրամոր եկեղեցու զանգակատանը։

Պարգևներ խմբագրել

  • Ռուսական կառավարության Ս. Աննայի ոսկե խաչ շքանշան (1885):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 205