Աբրահամ Ալխաթունյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելիմխան (այլ կիրառումներ)
Աբրահամ Ալխաթունյան, Պուճուր Աբրո, Զելիմխան (անհայտ[1] - 1918[2][1], Կարաքիլիսե[2]), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ահաբեկիչ։
Աբրահամ Ալխաթունյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1918[2][1] |
Մահվան վայր | Կարաքիլիսե[2] |
Կուսակցություն | ՀՅԴ[2] |
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Գործել է հիմնականում Կովկասում։ Մասնակցել է հայ-թաթար կռիվներին։ Բաքվում աշխատել է Մանթաշյանցի նավթագործարանում։ 1907 թվական Բաթումում Հայ Յեղափոխական Դաշնակցության վճռով ահաբեկել է Վանի նահանգապետ Ալի փաշային, ապա Բաքվում՝ մի ոստիկանապետի, որի պատճառով աքսորվել է Սիբիր։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո աքսորավայրից փախել է Կովկաս, զինվորագրվել Համազասպի կամավոր, գնդին։ 1816-1818 թվականներին գործել է Խնուսում (ռուս, օկուպացիայի ժամանակ) զբաղվել կուսակցական և հանրային գործերով։ 1918 թվականին, ռուս, բանակի նահանջից հետո, դավադրաբար սպանվել է Ալաշկերտի Կարաքիլիսա գյուղի մոտ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 56.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական հարց (հայ.) / Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1996. — էջ 23.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |