Աբու Մուսլիմ աթ-Թուրքմանի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աբու Մուսլիմ աթ–Թուրքմանի (արաբ․՝ أبو مسلم التركماني), ծնյալ Ֆադիլ Ահմադ Աբդալա ալ Հիյալի (արաբ․՝ فاضل أحمد عبد الله الحيالي 1959, Tal Afar, Նինվեի մարզ, Iraqi Republic (1958–1968) - օգոստոսի 18, 2015, Մոսուլ, Իրաք), էթնիկ թուրքոման կամ իրաքցի թուրքմեն։ Ծառայել է Սադամ Հուսեյնի օրոք իրաքյան բանակի հատուկ նշանակության ընտրազորում՝ Իրաքի Հատուկ Հանրապետական գվարդիայում[1][2][3]։ ԱՄՆ-ի զորքերի Իրաք ներխուժումից հետո, ալ-Թուրքմանին զորացրվել է բանակից և բանտարկվել Քեմփ-Բուկկայում, որտեղ պահվում էին Սադդամ Հուսեյնի բանակի շատ այլ նախկին սպաներ, որոնք հետագայում դարձան Իրաքի և Լևանտի իսլամական պետության` ԻԼԻՊ-ի գրոհայիններ։ Բանտից ազատվելուց հետո, ալ-Թուրքմանին միացել է ԻԼԻՊ-ին և դարձել նրա ղեկավարի` խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը և փոխարքան Իրաքում։ Նա ԻԼԻՊ-ի «ստվերային առաջնորդներից» մեկն է, որը նշանակում և հանում է Իսլամական պետության վիլայեթների մարզպետներին։
Աբու Մուսլիմ աթ-Թուրքմանի արաբ․՝ أبو مسلم التركماني | |
---|---|
Ծնվել է | 1959 |
Ծննդավայր | Tal Afar, Նինվեի մարզ, Iraqi Republic (1958–1968) |
Մահացել է | օգոստոսի 18, 2015 |
Մահվան վայր | Մոսուլ, Իրաք |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և ահաբեկիչ |
Անդամություն | Al-Qaeda in Iraq? և ԻԼԻՊ |
Սպանվել է Մոսուլ քաղաքի մերձակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից։ Իրաքում հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ զինվորական իր կոչումով եղել է Իրաքի հետախուզության փոխգնդապետ[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Islamic State Senior Leadership: Who's Who»։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին։ Վերցված է 8 October 2016
- ↑ «Brutal Efficiency: The Secret to Islamic State's Success»։ Wall Street Journal։ 3 September 2014։ Վերցված է 3 October 2014(subscription required)
- ↑ «The Islamic State»։ Soufan Group։ November 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-13-ին։ Վերցված է 23 April 2015
- ↑ «Inside the leadership of Islamic State: how the new 'caliphate' is run»։ Telegraph.co.uk։ 9 July 2014։ Վերցված է 3 October 2014
Գրականություն խմբագրել
- Behnam T. Said: Islamischer Staat: IS-Miliz, al-Qaida und die deutschen Brigaden. C.H. Beck, München, 2014, ISBN 978-3-406-67210-1