Աբովյան փողոցի տոնական կամարներ (Երևան)

Աբովյան փողոցի տոնական կամարներ, 1920 թվականին Երևանի Աստաֆյան (Աբովյան) փողոցի ողջ երկայնքով տեղադրված կամարներ[1][2]։

Աբովյան փողոցի տոնական կամարներ (Երևան)
Տեսակհաղթակամար
Ստեղծում1920
Երկիր Հայաստան
ՔաղաքԵրևան
ՓողոցԱբովյան փողոց
ՄակագրությունԿեցցէ՛ Միացեալ Անկախ Հայաստան
Ներկա վիճակքանդվել է

Պատմություն խմբագրել

Հայտնի է, որ հաղթակամարները կառուցվել են 1920 թվականին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ տարեդարձին կազմակերպված շքերթի առթիվ Երևանի Աստաֆյան (Աբովյան) փողոցում։ Կամարների վրա գրված էր «Կեցցէ՛ Միացեալ Անկախ Հայաստան», իսկ կենտրոնական հատվածում տեղադրված էին Հայաստանի Հանրապետության զինանշանն ու պետական դրոշները[1][2]։

Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի օկուպացումից հետո տոնական կամարները քանդվել են[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «1920 թվականի մայիսի 28-ի Երևանը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 1920 թվականի մայիսի 28-ի Երևանը (ֆոտո)