Աբին և Ռաբին (պարս.՝ آبی و رابی), 1930 թվականին նկարահանված իրանական համր կինոկատակերգություն։ Այն իրանական կինոյի պատմության մեջ առաջին համր գեղարվեստական ֆիլմն է։ Ֆիլմի ռեժիսորը Հովհաննես Օհանյանն է, գլխավոր դերերում են Հովհաննես Օհանյանը, Մոհամադ Խան Զարաբին, Ղոլամալի Խան Սոհրաբի Ֆարդը, Մոհամադ Ալի Ղոթբին և Ամիր Արջմանդը[2][3]։

Աբին և Ռաբին
Երկիր Իրան
Ժանրկինոկատակերգություն[1] և համր կինո
Թվականհունվարի 2, 1931
Լեզուպարսկերեն
ՌեժիսորՀովհաննես Օհանյան[1]
Սցենարի հեղինակՀովհաննես Օհանյան
ԴերակատարներՀովհաննես Օհանյան
Պատմվածքի վայրԻրան

Սյուժե խմբագրել

 
Ղոլամ Ալի Սահրաբին և Մոհամադ Զերաբին Աբին և Ռաբին ֆիլմում, 1930 (սքրինշոթ)

Ֆիլմը ցույց է տալիս Աբիի (բարձրահասակ մարդ) և Ռաբիի (կարճահասակ մարդ) զվարճալի արկածները տարբեր իրավիճակներում։ Աբին շատ ջուր է խմում պլաստիկ ձողիկով, բայց մեծանում է Ռաբիի ստամոքսը։ Աբին ցանկանում է քնել։ Նա իր գլուխը դնում է բարձին։ Բարձը պատռվում է, սպիտակ փետուրները դուրս են թափվում դրա միջից ու թռչում են սենյակով մեկ։ Այդ պահին Ռաբին մտնում է սենյակ։ Մտածելով, թե ձյուն է գալիս, Ռաբին բացում է իր հովանոցը և պահում իր գլխավերևում։ Ռաբին ճմզվում է անվակի տակ ու բարձրահասակ է դառնում։ Աբին խփում է նրա գլխին սահնակով, և Ռաբին կրկին կարճ ու գեր է դառնում։ Աբին և Ռաբին կառք են վերցնում և ուղևորվում են Շահաբդոլազիմ։ Երբ նրանք հասնում են իրենց նպատակակետին, մարդիկ այդ ժամանակ ճաշում էին, երեխաները խաղում էին լողավազանում։ Նրանցից մեկն ընկնում է լողավազան, և մյուսի քթից սկսում է արյուն հոսել։ Բժիշկը հայտնվում է` վիրավորներին օգնելու համար։ Աբին և Ռաբին ռեստորանում ճուտ են պատվիրում։ Երբ սպասավորը բերում է պատվերը, նրանք սկսում են ուտել այն պատառաքաղներով, սակայն ճուտիկը թռչում և հեռանում է[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել