Աբիգ Ավագյան

հայ արձակագիր, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աբիգ Համազասպի Ավագյան (սեպտեմբերի 14, 1919(1919-09-14)[1][2], Թեհրան, Իրան[1][2] - հունվարի 25, 1983(1983-01-25)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։

Աբիգ Ավագյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1919(1919-09-14)[1][2]
ԾննդավայրԹեհրան, Իրան[1][2]
Վախճանվել էհունվարի 25, 1983(1983-01-25)[2] (63 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Իրան և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀԳՄ
Պարգևներ
Աբիգ Ավագյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թեհրանում (Իրան)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։

1939 թվականին զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև 1941 թվականը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1957 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միության առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1959-1983 թվականներին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Երևանում[3]։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 120 էջ։
  • Վաղը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 236 էջ։
  • Շիկացած հող (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 468 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 158 էջ։
  • Նազելի Դալարյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 268 էջ։
  • Բենդ գյուղի վերջին բնակիչը (երկու պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1962, 43 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 200 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1965, 188 էջ։
  • Հարավային տենդ, Երևան, «Հայաստան», 1971, 180 էջ։
  • Եղել է, չի եղել (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 100 էջ։
  • Հարված (վիպակ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 408 էջ։
  • Մարդը անապատում (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 60 էջ։
  • Վերջին հանգրվան (պատմվածքներ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 584 էջ։
  • Հարավային տենդ, (Պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 2002, 156 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 55-56.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիգ Ավագյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 600