Աբդ Ալլահ Յորքի Հալլաք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աբդ Ալլահ Յորքի Հալլաք (արաբ․՝ عبد الله يوركي حلاق, հունիսի 13, 1911[1], Հալեպ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 18, 1996, Հալեպ, Սիրիա), սիրիացի բանաստեղծ, լրագրող և պատմաբան։ Ծնվել է Հալեպում։ Ստացել է բազմաթիվ մրացանակներ, դրանցից են Երուսաղեմի մրցանակը, Մարֆրամի շքանշանը որպես ասպետ և այլ շքանշաններ։
Աբդ Ալլահ Յորքի Հալլաք արաբ․՝ عبد الله يوركي حلاق | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1911[1] |
Ծննդավայր | Հալեպ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 18, 1996 (85 տարեկան) |
Մահվան վայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Կրոն | քրիստոնեություն[2] և Մելքիթի կաթոլիկ եկեղեցի[2] |
Կրթություն | Կահիրեի համալսարանի զանգվածային հաղորդակցության ֆակուլտետ |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ և ուսուցիչ |
Զբաղեցրած պաշտոններ | պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Ազգային դաշինք |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արաբ գրողներիմիություն և Ալ-Ադեյի հնագիտական ընկերություն |
Կենսագրություն Խմբագրել
Աբդ Ալլահ Յորքին ծնվել է Հալեպում 1911 թվականին։ Իր ուսումը սկսել է Հալեպի Ռոմ Կաթոլիկների մեծ դպրոցում։ Հետո գնացել է Կահիրե։ Հանձն է առել աշխատանքներ տարբեր օրաթերթերում և հատկապես «Բառ» թերթում և «ԱլՏադ» ամսրագրում, որոնք հետո դարձել են իր սեփականությունը։ Նա Սիրիայում լրագրողների միության և արաբական գրողների միության անդամ էր։ Ֆրանսիայի մանդատի կառավարման օրերում, նա Հալեպի ազգային կուսակցության խորհրդի անդամներից մեկն էր և Սիրիայի և Եգիպտոսի միջև միության ժամանակ, նա Կահիրեի ազգի դաշնային խորհրդի անդամ էր։ Աբդ Ալլահ Յորքի Հալլաքը մահացել է 1996 թվականին։ Այդ ժամանակ նա 84 տարեկան անց էր։
Նշանավոր գործեր Խմբագրել
- Ալզաֆրաթ (փոքր պատմվածքներ)
- Մահացածը խոսում է (թատրոն)
- Հուշերի հետևանքը (բանաստեղծական ժողովածու)
- Ամպերի թելերը (բանաստեղծական ժողովածու)
- Հալապիաթ
- Թելադրանքի հստակությունը
- Սիրիայի մեծ հեղափոխությունները քառորդ դարի ընթացքում
- Դեսպաններ առանց պաշտոնական հավատարմագրությամբ
- Զրկանքի հյութը
- Արաբների գիտակցությունը ազգայնակության և գրականության մասին