Աբդուլլահ իբն Հաթիմ ալ-Բահիլի (անհայտ[1] - մոտ 703[1]), Հայաստանի առաջին արաբ ոստիկանը (699-703): 694 թվականին բանակով գալով Հայաստան, բնակություն է հաստատում Դվինում և այն դարձնում նստավայր[2], սահմանում ծանր հարկեր, պարտադրում վճարել մահացած ազգականների կամ համագյուղացիների պարտքերը։ Ավելի ուշ՝ 699-703 թվականներին դառնում է ամիրապետ[2]։ Ցանկանում էր վերացնել հայ նախարարական դասը և Հայոց զինված ուժերը։ Ձերբակալելով հայ նախարարներին՝ տիրացավ նրանց կալվածքներին։ 703 թվականին Հայոց սպարապետՍմբատ Բագրատունու հեծելազորը պարտության մատնեց Աբդուլլահի զորաբանակը Վարդանակերտի ճակատամարտում։ Հավանաբար այդտեղ էլ Աբդուլլահը սպանվել է։
«Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 11
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 20)։