Աբդուլլահ իբն Հաթիմ ալ-Բահիլի

արաբ ոստիկան
(Վերահղված է Աբդուլլահից)

Աբդուլլահ իբն Հաթիմ ալ-Բահիլի (անհայտ[1] - մոտ 703[1]), Հայաստանի առաջին արաբ ոստիկանը (699-703): 694 թվականին բանակով գալով Հայաստան, բնակություն է հաստատում Դվինում և այն դարձնում նստավայր[2], սահմանում ծանր հարկեր, պարտադրում վճարել մահացած ազգականների կամ համագյուղացիների պարտքերը։ Ավելի ուշ՝ 699-703 թվականներին դառնում է ամիրապետ[2]։ Ցանկանում էր վերացնել հայ նախարարական դասը և Հայոց զինված ուժերը։ Ձերբակալելով հայ նախարարներին՝ տիրացավ նրանց կալվածքներին։ 703 թվականին Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հեծելազորը պարտության մատնեց Աբդուլլահի զորաբանակը Վարդանակերտի ճակատամարտում։ Հավանաբար այդտեղ էլ Աբդուլլահը սպանվել է։

Աբդուլլահ իբն Հաթիմ ալ-Բահիլի
(1-րդ) Արմինիայի ոստիկան
699 - 703
Դվինի ամիրապետ
 
Ծննդյան օր անհայտ[1]
Վախճանի օր մոտ 703[1]
Քաղաքացիություն Արաբական խալիֆայություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 11

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 11
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 20