Աբդուլազիզ ալ–Դավսարի, (արաբ․՝ عبد العزيز الدوسري‎‎, հոկտեմբերի 11, 1988(1988-10-11), Հաիլ, Սաուդյան Արաբիա), սաուդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, «Ալ-Հիլալ» սաուդական ֆուտբոլային ակումբի և Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Աբդուլազիզ ալ–Դավսարի
արաբ․՝ عبد العزيز الدوسري‎‎
Քաղաքացիությունը  Սաուդյան Արաբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 11, 1988(1988-10-11) (35 տարեկան)
Ծննդավայր Հաիլ, Սաուդյան Արաբիա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 58 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Աբդուլազիզ ալ–Դավսարին ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է 2007 թվականին, Էր-Ռիադի «Ալ–Հիլալ» ակումբում։ 2010 թվականի մարտի 14-ին նա խփել է իր առաջին գոլը սաուդական առաջնության շրջանակներում` «Ալ-Շաբաբ» ակումբի հետ դերբիի ժամանակ հավասարեցնելով խաղի հաշիվը[1]։ «Ալ–Հիլալ» ակումբում Աբդուլազիզ ալ–Դավսարին խաղացել է մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը։

Կարիերան հավաքականում խմբագրել

2010 թվականին մայիսի 21-ին Աբդուլազիզ ալ–Դավսարին իր նորամուտն է նշել Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի կազմում` մասնակցելով Կոնգոյի հավաքականի դեմ ընկերական խաղին` փոխարինման դուրս գալով հանդիպման ավարտին[2]։ Ազգային հավաքականի կազմում հանդես է եկել նաև 2010 թվականի Պարսից ծոցի գավաթի խաղերին և 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերին։ 2011 թվականին Քաթարում կայացած Ասիայի գավաթի խաղարկության ժամանակ Աբդուլազիզ ալ–Դավսարին դաշտ է դուրս եկել միայն մեկ խաղում` փոխարինման դուրս գալով Հորդանանի դեմ խաղի վերջում[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Ալ–Հիլալ»

  • Սաուդիան Արաբիայի թագավորի գավաթակիր (3)․ 2007/08, 2009/10, 2010/11
  • Սաուդյան Արաբիայի թագաժառանգի գավաթակիր (1)․ 2015
  • Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի սուպեր գավաթակիր (1), 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Al-Shabab 1:2 Al-Hilal» (անգլերեն) — slstat.com. Վերցված է 3 ноября 2017-ին.
  2. «Congo DR 0:2 Saudi Arabia» (անգլերեն) — ksa-team.com. Վերցված է 3 ноября 2017-ին.
  3. «Jordan 1:0 Saudi Arabia» (անգլերեն) — ksa-team.com. Վերցված է 3 ноября 2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել