Աբդլա

(արաբերեն عبد الله (Abd-ullah))

արաբերեն
Սեռ՝ արական
Թարգմանաբար՝ Ծառա Աստծո
Այլ լեզուներով՝

անգլ.՝ Abdullah
արաբ․՝ عبد الله‎‎

Կապված հոդվածներ սկսող «Աբդլա»-ով

բոլոր հոդվածները«Աբդլա»-ով

Աբդլա, արաբական ծագումով հայկական արական անձնանուն։ Ծագում է արաբերեն عبد الله (Abd-ullah) անունից, որը նշանակում է «ծառա Աստծո» և համապատասխանում է պարսկերեն خدابنده (Xudābanda), հունարեն Θεόδουλος և լատիներեն Theodulus անուններին։ Շատ սովորական անուն է արաբների մոտ։ Հայերի մեջ այս անունը գործածվել է 15-րդ դարից սկսած մինչև 17-րդ դարի վերջը։ 20-րդ դարում բոլորովին կասեցված անուն է, բայց Կոստանդնուպոլսում կար Ապտուլլահեան ազգանունը։ Սովորական ձևն է Աբդլա, արևմտյան տառադարձությամբ՝ Ապտլա, կրճատ ձևով՝ Աբդուլ (կամ Ապտուլ), Ապտօ, Ապտէ, փաղաքշական՝ Ապսլիկ, քրդական ձևով՝ Աւդլա[1]։

Հայտնի անվանակիրներ խմբագրել

  • Աբդուլլահ, Մուհամմեդ մարգարեի հայրը.
  • Աբդլա, առաջին արաբ ոստիկանը Հայաստանում։ 694 թվականին բանակով գալով Հայաստան, բնակություն է հաստատում Դվինում։ Ավելի ուշ դառնում է ամիրապետ.
  • Աբդլա (Աբդլայ), դեսպան, Գուրգեն Ա Արծրունին ուղարկել էր Բուղայի զորավարների մոտ (9-րդ դար).
  • Աբդլա (Ապտլայ), Ղրիմխաթունի ամուսինը (1438).
  • Ապտե (Ապտէ), Խասսայի հայրը (1441).
  • Աբդուլ Ոստանցի, վարպետ, Ոստան քաղաքի տանուտեր խոջա Աբդլազիզի եղբայրը (1459).
  • Աբդլա (Ապտլա), Ֆարհաճի որդին (1478).
  • Ապտալա (երեք անձ), (1517).
  • Ապտլիկ, Հովհաննես սարկավագի եղբայրը (1581).
  • Ապտուլ (1609).
  • Ապտըլայ (1615).
  • Ապտուլ (1621).
  • Ապտուլա (1627).
  • Ապտուլ (1634).
  • Ապտլա (1650).
  • Ապտլայ (1688).
  • Ապտըլայ քահանա (1688).
  • Ապտօ (1696).
  • Ապտուլայ տաղասաց (հավանաբար՝ 17-18-րդ դարեր).

Ազգանուններ խմբագրել

  • Ապտուլլահեան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 11 — 634 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 11