Աբադդոն (ինչպես նաև Ավադդոն կամ Աբադդոննա), անդունդի հրեշտակ է, մահվան և ավերածությունների հզորագույն դևը, դժոխքի ռազմական խորհրդական։ Նրա անունը ծագել է եբրայերեն «մահ» բառից։ Մի քանի անգամ հիշատակվում է «Աստվածաշնչում» դժոխքի և մահվան հետ նույն շարքում. «Աբադդոնը և մահն ասում են…»:

Նոր կտակարանի «Հայտնություն Հովհաննեսի» գրքում` այն հատվածում, երբ հնչեց 5-րդ հրեշտակի անունը, դա «անդունդի հրեշտակի» անունն էր, մորեխների թագավորինը, ով դուրս էր եկել այդ անդունդից։  [1]

Աստվածաշնչյան մեկնաբանություններ խմբագրել

«Ավադդոն» բառը հին եբրայերեն նշանակում է ավերածության վայր կամ ոչնչացում։ Ռաբունական գրականության մեջ և Հին կտակարանում Ավադդոն են կոչում դժոխքի հատվածներից մեկը։ Այդպես Հին կտակարանում այս տերմինը օգտագործվում է 6 անգամ։ Հոբ գրքում և առակներում Ավադդոն բառը հիշատակվում է շեոլ բառի հետ նույն շարքում, որը նշանակում է գերեզման թե՛ արդարների, թե՛ անարդարների համար։ Այս գրքում Ավադդոն բառը ասոցացվում է «մահ» բառի հետ։ 

«Հայտնություն Հովհաննեսի» գրքում Աբադդոնն արդեն հստակ անձնավորված է և իրենից ներկայացնում է անդունդի տիրակալ, մորեխների առաջնորդ, այստեղ էլ առաջին անգամ կոչվել է նաև Ապոլլիոն[2]։

«Իրենց տեսքով մորեխները նման էին այն ձիերին, որոնց նախապատրաստել էին պատերազմի համար; և նրանց գլուխներին պսակներ էին` ասես ոսկյա; իսկ դեմքերը նրանց` ինչպես մարդկային դեմքեր; և մազերը նրանց` ինչպես կնոջ վարսերը, իսկ ատամները նրանց` ինչպես առյուծներինը, նրանց վրա երկաթե զենք ու զրահ կար, իսկ թևերի աղմուկն` ինչպես կառքերի ձայն, երբ հարյուրավոր նժուգներ վազում են պատերազմի, նրանք պոչեր ունեին ինչպես կարիճներինը, և նրանց պոչերին խայթող մի ասեղ, իսկ նարնց իշխանությունը 5 ամիս մարդկանց վնասել է։ Իրեն համար թագավոր նա ընդունել էր անդունդի հրեշտակին, իսկ անունը նրա եբրայերեն` Աբադդոն, իսկ հունարեն` Ապոլլիոն»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Демонология: Аббадон». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  2. «Абаддон» (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 12. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Откровение Иоанна Богослова» (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)