Աարոն Բրաուն (անգլ.՝ Aaron Brown, մայիսի 27, 1992(1992-05-27)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի թեթևատլետ, վազորդ կարճ հեռավորության վրա։

Աարոն Բրաուն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 27, 1992(1992-05-27)[1] (31 տարեկան)
Ծննդավայր՝Տորոնտո, Կանադա
198 սանտիմետր[2]
Քաշ՝79 կիլոգրամ[3]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կանադայի մայրաքաղաք Տորոնտոյում։ Սովորել է Birchmount Park Collegiate Institute-ում մինչև 2010 թվականը, փորձել է ընդունվել Հարավային Կալիֆոռնիայի համալսարան[4]։ 2009 թվականին Բրաունը մասնակցել է աթլետիկայի պատանիների աշխարհի առաջնությանը և 100 մետր վազքում նվաճել է արծաթե մեդալ՝ վազելով 10,74 արդյունքով 1,2 մ/վ հանդիպակաց քամու պայմաններում[5]։ 2010 թվականին Բրաունը ունեցել է բազմաթիվ վնասվածքներ։ 2010 թվականին աթլետիկայի աշխարհի պատանեկան առաջնությունում 200 մետր վազքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ վազելով 21,00 արդյունքով և չորրորդ տեղն զբաղեցրած մարզիկից առաջ անցնելով ընդամենը 0,02 վայրկյանով[6]։ 2011 թվականին Պանամերիկյան թեթև ատլետիկայի պատանեկան առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը 100 մ մրցատարածությունում՝ վազելով 10,39 վայրկյանում[7]։ Նույն առաջնությունում Բրաունը 4×100 մետր փոխանցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերին Բրաունը մասնակցել է 200 մետր վազքին։ Առաջին փուլում, վազելով 20,55 վայրկյանում՝ երկրորդ մրցավազքում գրավել է 3-րդ տեղը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ[8]։ Կիսաեզրափակչում մրցատարածությունն անցնելով 20,42 վայրկյանում՝ զբաղեցրել է 4-րդ տեղը երկրորդ կիսաեզրափակչում՝ չանցնելով եզրափակիչ[8]։ 2013 թվականի աթլետիկայի աշխարհի առաջնությունում Բրաունը մասնակցել է 100 մետր վազքին և 4×100 մետր փոխանցավազքին։ Անցել է կիսաեզրափակիչ՝ առաջին ռաունդում վազելով 10։15 արդյունքով[9]։ Եզրափակիչ չի անցել՝ 10,15 միավորով երրորդ կիսաեզրափակչում զբաղեցնելով 5-րդ տեղ[10]։ Փոխանցումավազքում նվաճել է բրոնզե մեդալ[11]։ Մասնակցել է Պեկինի աթլետիկայի աշխարհի 2015 թվականի առաջնությանը։ 4×100 մ փոխանցումավազքում կանադացիները, ինչպես և երկու տարի առաջ, նվաճել են բրոնզե մեդալ, բայց այս անգամ Բրաունի հետ թիմում եղել են Ջասթին Ուորները, Անդրե դե Գրասեն և Բրենդան Ռոդնին[12]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում Բրաունը նվաճել է բրոզե մեդալ 4x100 մ փոխանցումավազքում, իսկ 200 մ վազքում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնաակնը 20,20 արդյունքով։

Անձնական ռեկորդներ խմբագրել

Մրցատարած․ Ժամանակ Ամսաթիվ
100 մ 10,05 վ 5 հունիսի, 2013
200 մ 20,11 վ 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. https://olympic.ca/team-canada/aaron-brown/
  3. Olympedia — 2006.
  4. «Young athlete wants to leave high school on high note | Share News». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  5. IAAF. «Williams and Hardy dominate sprints as Norway and Thailand clinch first ever World Youth titles – Day Two – Evening report». Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  6. Lakshman, Mihira. «Toronto's Brown wins 200m bronze». Friday July 23, 2010. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  7. Trojans, USC. «Brown Places Third At Canadian Track Championships». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  8. 8,0 8,1 «Aaron Brown - Events and results». London 2012. The London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  9. Heats Results
  10. Semifinals Results
  11. Final Results
  12. Final results
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աարոն Բրաուն» հոդվածին։