ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխություն
ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունը Իրավունքների մասին բիլի մի մասն է։ Նա երաշխավորում է, որ ԱՄՆ Կոնգրեսը՝
- Չի պահպանելու որևէ կրոն կամ հաստատելու պետական կրոն։
- Չի արգելելու ազատ հավատքը։
- Չի ոտնձգելու խոսքի ազատության նկատմամբ։
- Չի ոտնձգելու մամուլի ազատության նկատմամբ։
- Չի սահմանափակելու հավաքների ազատությունը։
- Չի սահմանափակելու ժողովրդի իրավունքը՝ բողոքները բավարարելու խնդրագրերով դիմել Կառավարությանը։
1925 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մեկնաբանել է (Հիտլոուն ընդդեմ Նյու Յորքի նահանգի գործը) Առաջին փոփոխությունը՝ հաշվի առնելով Տասնչորսերորդ փոփոխությունը, որի համաձայն Առաջին փոփոխությունը տարածվում է ինչպես դաշնային կառավարության, այնպես էլ նահանգային իշխանությունների վրա[1]։ Սակայն գերագույն դատարանը որոշել է, որ խոսքի պաշտպանությունը բացարձակ չէ[1]։ Առաջին փոփոխությունը, իրավունքների օրինագծի մնացած բովանդակության հետ միասին, առաջարկվել է Կոնգրեսի կողմից 1789 թվականին և վավերացվել 1791 թվականին։
Տեքստ խմբագրել
Կոնգրեսը չպետք է հրապարակի որևէ օրենք, որը վերաբերում է կրոնի հաստատմանը կամ արգելում է դրա ազատ դավանանքը,
կամ սահմանափակում է խոսքի կամ մամուլի ազատությունը, կամ ժողովրդի՝ խաղաղ հավաքվելու և բողոքները բավարարելու խնդրագրերով կառավարությանը դիմելու իրավունքը[2][3]։ Բնօրինակ տեքստ (անգլ.)
Congress shall make no law respecting an establishment of religion, or prohibiting the free exercise thereof; or abridging the freedom of speech, or of the press; or the right of the people peaceably to assemble, and to petition the Government for a redress of grievances.[4] |
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումները Առաջին փոփոխության մեկնաբանության վերաբերյալ խմբագրել
- Այլենդ-Թրիզի դպրոցական շրջանն ընդդեմ Փիքոյի՝ դպրոցական գրադարաններից գրքեր հանելու հնարավորության սահմանափակում։
- Ամերիկայի ազգային սոցիալիստական կուսակցությունը ընդդեմ Սքոքիի՝ նեոնացիստների երթի թույլտվություն Չիկագոյի Սքոքիի արվարձանում, որի զգալի թվով բնակիչներ տուժել են Հոլոքոստից։
- Էփերսոնն ընդդեմ Արկանզասի՝ պետությունը չի կարող սահմանափակել դպրոցական ծրագրերը կրոնական նկատառումներից ելնելով[5]։
- Զորաքն ընդդեմ Քլոսոնի՝ դատարանը օրինական է ճանաչել կրոնական ուսուցման աշխարհիկ դասընթացներից «ազատվելու ժամանակի» ծրագրերը, եթե դա տեղի է ունենում դպրոցների տարածքից դուրս, շաբաթական 1 ժամ և առանց պետական ֆինանսավորման։ Դատարանը նշել է, որ պետությունը կարող է օրենքներ ձևակերպել՝ հաշվի առնելով կրոնական հայացքներն ու ծեսերը[6]։
- Էդվարդսն ընդդեմ Ագիլարի՝ հանրային դպրոցներում կենսաբանության շրջանակներում կրեացիոնիզմի դասավանդումը խաթարում է պետության և եկեղեցու տարանջատումը։
- Քոքսն ընդդեմ Լուիզիանայի՝ պետությունը չի կարող օգտագործել անկարգությունների մասին ստատուտը խաղաղ ցույցերին մասնակցող ցուցարարների դեմ, քանի որ դա կարող է բռնություն առաջացնել։
- Տեխասն ընդդեմ Ջոնսոնի՝ դրոշի հանրային անարգման թույլտվություն[7]։
- Սթենլին ընդդեմ Ջորջիա նահանգի՝ անպարկեշտ նյութերի պահպանումը չի կարելի հավասարեցնել հանցագործության[8]։
- Բրանդենբուրգն ընդդեմ Օհայոյի՝ դատարանը վճռել է, որ կառավարությունը չի կարող պատժել հրահրող արտահայտությունները, եթե միայն այդ արտահայտությունները «ուղղված չեն հրահրելուն կամ անխուսափելի անօրինական գործողություններ կատարելուն և կարող են հրահրել կամ կատարել նման գործողություններ»։
Հանրային ճանաչում խմբագրել
2006 թվականին ԱՄՆ-ում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Առաջին փոփոխությամբ երաշխավորված բոլոր հինգ ազատությունները՝ խոսքի, կրոնի, մամուլի, հավաքների և բողոքների ազատությունը, կարող էր թվարկել հազարից միայն մեկ ամերիկացի, մինչդեռ հարցվածների մոտ մեկ քառորդը գիտեր հանրաճանաչ՝ «Սիմփսոնները» անիմացիոն սերիալից ընտանիքի բոլոր հինգ անդամների անունները[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «What Does Free Speech Mean?». United States Courts. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Constitution of the United States: Amendments 11-27». National Archives and Records Administration. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Конституция Соединенных Штатов Америки». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «First Amendment». Cornell University Law School Legal Information Institute. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Epperson v. Arkansas, 393 U.S. 97 (1968), at 103–104». Justia US Supreme Court Center. 1968 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Zorach v. Clauson, 343 U.S. 306 (1952), at 314». Justia US Supreme Court Center. 1952 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Texas v. Johnson
- ↑ «Stanley v. Georgia, 394 U.S. 557 (1969), at 564-566». Justia US Supreme Court Center. 1969 թ․ ապրիլի 7. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Американцы «знают „Симпсонов“ лучше конституции» Արխիվացված 2012-04-17 Wayback Machine «Русская служба Би-би-си» от 01 марта 2006: «В ходе телефонного опроса были путём случайной выборки опрошены 1 тыс. человек; уровень погрешности составляет 3 %.»
Արտաքին հղումներ խմբագրել
- Քոհեն Գ. Խոսքի և մամուլի ազատություն․ Բացառություն Առաջին փոփոխությունից ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխություն» հոդվածին։ |