«Я сошла с ума» (հայերեն՝ Ես խելագարվել եմ), «Տատու» խմբի առաջին մաքսի սինգլ, որը հետագայում ընդգրկվել է նրանց «200 по встречной» առաջին ալբոմի մեջ։ Այն հանդիսանում է «All the Things She Said» երգի ռուսերեն տարբերակ։

«Я сошла с ума»
Տատուի սինգլը
«200 по встречной» ալբոմից
Թողարկված2000 թվականի դեկտեմբերի 19
ՖորմատCD
Ժանրփոփ
ԵրգահանՍերգեյ Գալոյան
Տևողություն03:35
ԼեյբլՆեֆորմատ
ՊրոդյուսերԻվան Շապովալով

Տեսահոլովակ խմբագրել

«Я сошла с ума» երգի համար տեսահոլովակը նկարահանվել է 2000 թվականի աշնանը՝ Մոսկվայի Խոդինսկի դաշտում։ Հոլովակի ռեժիսորն է խմբի պրոդյուսեր Իվան Շապովալովը։ Սցենարի համաձայն, երկու աշակերտուհիներ (որոնց դերը կատարում էին Կատինան ու Վոլկովան), անձրևի ու մետաղական ցանկապատի հետևում կանգնած մարդկանց ծանր հայացքների տակ գտնվելով, համբուրվում են միմյանց հետ։ Տեսահոլովակի վերջում աղջիկները հեռանում են իրար ձեռքից բռնած։

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

  • Я сошла с ума (օրիգինալ)
  • Я сошла с ума (DJ Ram ռեմիքս)
  • Я сошла с ума (S. Galoyan ռեմիքս)
  • Я сошла с ума (DJ Rams Breakbeat ռեմիքս)
  • Я сошла с ума (HarDrum ռեմիքս)
  • Я сошла с ума (տեսահոլովակ)
  • Я сошла с ума (տեսահոլովակ ռեմիքսի համար)

Հիթշքերթներ, ռոտացիաներ խմբագրել

Սինգլը հասել է 89-րդ հորիզոնականին ռուսական ռադիոկարտում 2000 թվականին, չնայած դրան, որ ռոտացիայում ընդամենը 12 օր էր[1]։ Երգը ռադիոյով հնչել է ավելի քան երկու միլիոն անգամ։

Ազդեցություն խմբագրել

Երաժշտական քննադատները նշել են Քեթի Փերրիի «E.T.» ու «Я сошла с ума» և «All the Things She Said» երգերի համահունչ լինելը[2]։

Պարգևներ խմբագրել

  • MTV Video Music Award մրցանակ «MTV Ռուսաստանի հանդիսատեսի ընտրություն» նոմինացիայում «Я сошла с ума» տեսահոլովակի համար[3]։
  • «100 տոկոսանոց հիթ» մրցանակ Հիթ FM ռադիոկայանի կողմից «Я сошла с ума» երգի համար[4][5]։
  • BMI Honors Top European Songwriters And Publishers մրցանակ Ելենա Կիպերին, երգի տեքստի համահեղինակության համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2M» — Чарты радио и ТВ — архив — Итоговый радиочарт 2000 Россия(չաշխատող հղում)
  2. «Сергей Галоян подаёт в суд на Katy Perry и Kanye West». NEWSmusic.ru. 05-07-2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  3. О VMA 2001 Արխիվացված 2010-05-02 Wayback Machine // MTV, 2001
  4. 100-пудовый хит // tatysite.net, 2 июня 2001
  5. Группа «Тату» на церемонии вручения премии радио «Хит FM» — «Стопудовый хит» в Государственном Кремлёвском дворце. Фото: Алексей Куденко // Коммерсантъ, 2 июня 2001
  6. «Автор песен «Тату» родила сына» (ռուսերեն). NEWSmusic.ru. 16-02-2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել