GNC-Alfa
«GNC Alfa», Հայաստանում գործող հեռահաղորդակցության ծառայություններ ապահովող ընկերություն։ Հիմնադրվել է 2007 թ.-ին, և 2009-ից մտել Հայաստանի ինտերնետ-պրովայդերների շուկա[1]։ Հանդիսանում է Ռուսաստանյան «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցական ընկերության դուստր ձեռնարկությունը, երբ 2012 թ.-ի փետրվարին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության 75% + 1 բաժնետոմսերը 22,5 միլիոն $ արժողությամբ[2][3]։ Ընկերությունը տրամադրում է լայնաշերտ ինտերնետի և ֆիկսված հեռախոսակապի ծառայություններ։ Նախատեսված է 2013-ից իրականացնել IP հեռուստատեսության ծառայություններ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Աբովյան քաղաքում, ընկերության գլխավոր տնօրենն է Հայկ Ֆարամազյանը[4]։
GNC-Alfa | |
---|---|
Տեսակ | Բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 2007 |
Երկիր | ![]() |
Գլխավոր անձինք | Հայկ Ֆարամազյան (գլխավոր տնօրեն) |
Սպասարկվող տարածք | ![]() |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն |
Արտադրանք | լայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ |
Աշխատողների թիվ | 800 |
Մայր ընկերություն | Ռոստելեկոմ |
Սեփականատեր | Ռոստելեկոմ (75%) |
Ըստ 2012 թվականի ամռանը անցկացված հարցումների, ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում է հինգերորդ տեղը[5]։
2013 թվականի ապրիլի դրությամբ, ընկերության ծառայությունները հասանելի են Երևան, Աբովյան, Աշտարակի, Գյումրի, Չարենցավան և Վանաձոր քաղաքներում։
Արտաքին հղումներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ռոստելեկոմ-Հայաստան. «Կապացուցենք, որ լավագույնն ենք»
- ↑ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ընկերությունը մուտք է գործում հեռահաղորդակցության ծառայությունների հայաստանյան շուկա
- ↑ Ռոստելեկոմը Հայաստանում սկսեց մատուցել հեռահաղորդակցման ծառայություներ
- ↑ «Սփյուռ --> «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» հեռահաղորդակցական ընկերություն»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-17-ին։ Վերցված է 2013-03-02
- ↑ Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները. ամառ 2012