Почему ж ты мне не встретилась?

«Почему ж ты мне не встретилась?» («Ինչո՞ւ դու ինձ չես հանդիպել», «Ռոշչինի երգը» (ռուս․՝ «Песня Рощина») կամ «Ռոշչինի ռոմանսը» (ռուս․՝ «Романс Рощина»)), կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկու հանրաճանաչ երգը Նիկոլայ Դորիզոյի բանաստեղծությan հիման վրա, որը գրվել է ռեժիսոր Լեոնիդ Լուկովի «Տարբեր ճակատագրեր» ֆիլմի համար, որը թողարկվել է 1956 թվականին։

«Почему ж ты мне не встретилась?»
ի երգը
Ժանրերգ
Լեզուռուսերեն
ՀեղինակՆիկոլայ Դորիզո
ԿոմպոզիտորՆիկիտա Բոգոսլովսկի

Պատմություն խմբագրել

«Տարբեր ճակատագրեր» ֆիլմն Էկրան Է բարձրացել 1956 թվականի սեպտեմբերի 21-ին։ Նրա ռեժիսորը և սցենարի հեղինակներից մեկը Լեոնիդ Լուկովն էր, երկրորդ սցենարիստը՝ Յակով Սմոլյակը, իսկ կոմպոզիտորը՝ Նիկիտա Բոգոսլովսկին[1]։ Ֆիլմում հնչել են բանաստեղծ Նիկոլայ Դորիզոյի բանաստեղծությունների հիման վրա Բոգոսլովսկու գրված երկու երգեր՝ «Շրջանավարտների վալսը» (ռուս.՝ «Вальс школьников-выпускников», «Շրջանավարտների երգը» («Песня выпускников») և «Почему ж ты мне не встретилась?» («Ռոշչինի ռոմանսը»)[2]։ Ըստ Բոգոսլովսկու՝ «Почему ж ты мне не встретилась?» երգի համար Դորիզոն նրան տվել է արդեն ավարտված բանաստեղծություն, որի համար բավականին արագ մեղեդի է գրվել[3]։ Ինքը՝ Դորիզոն, պատմել է, որ երգը ստեղծվել է այն ժամանակ, երբ նկարահանումները մոտենում էին ավարտին, և նրա տեքստն ինչ-որ չափով համահունչ էր այն զգացմունքներին, որոնք ֆիլմի ռեժիսորը զգում էր գլխավոր դերակատարի հանդեպ[4]։ Երաժշտություն գրելու արագությունը բացատրվում է նրանով, որ Բոգոսլովսկին նրա համար վերցրել է իր իսկ «Помню песню я над Волгою, долгую, долгую…» երգի կրկներգի մեղեդին, որը գրվել է 1952 թվականին Յարոսլավ Գալանի «Ոսկե արծվի ներքը» (ռուս.՝ «Под золотым орлом») պիեսի հիման վրա բեմադրված ռադիոներկայացման համար և այն ժամանակ լայն ճանաչում չի ստացել[5][6]։

Ֆիլմը պատմում է Լենինգրադի դպրոցներից մեկի շրջանավարտների ճակատագրի մասին։ Շրջանավարտներից մեկը՝ Տանյա Օգնևան (Տատյանա Պիլեցկայա), սկզբում ամուսնանում է իր նախկին դասընկերոջ հետ, այնուհետև սիրավեպ է սկսում հայտնի կոմպոզիտոր Իգոր Ռոշչինի (Բրունո Ֆրեյնդլիխ) հետ, որն իրենից բավական մեծ է[1]։ Նրանց հանդիպման ժամանակ կոմպոզիտորը նստում է դաշնամուրի մոտ և կատարում է իր գրած «Почему ж ты мне не встретилась?» ռոմանսը։ Երգի եզրափակիչ բառերը՝ «Видно, нам встреч не праздновать, / У нас судьбы разные, / Ты любовь моя последняя, / Боль моя», մարգարեական են դարձել և կապված են ֆիլմի վերնագրի հետ[4]։ Նիկիտա Բոգոսլովսկին հետագայում նշել է, որ ի սկզբանե նախատեսվել էր, որ Ռոշչինի դերում նկարահանվելու էր Մարկ Բեռնեսը։ Բայց հիվանդության և դրանից հետո նրա կնոջ՝ Պաոլայի մահվան պատճառով դերասանը չի կարողացել խաղալ այդ դերը[7], և այն հանձնվել է Բրունո Ֆրեյդլիխին։ Քանի որ Ֆրեյնդլիխի ձայնային տվյալներն այնքան էլ լավ չէին[7], երգը նրա փոխարեն կադրից դուրս կատարել է մեկ այլ դերասան՝ Ալեքսանդր Բորիսովը[3][8]։

Մարկ Բեռնեսը շատ էր ափսոսացել, որ չի խաղացել Ռոշչինի դերը և չի երգել նրա ռոմանսը[7]։ «Տարբեր ճակատագրեր» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո նա ձայնագրել է «Почему ж ты мне не встретилась?» երգը[3]։ Նույն 1956 թվականին Բեռնեսի կատարմամբ երգը թողարկվել է ձայնապնակով[9] (թողարկման տարեթիվը հաստատվում է մատրիցային թվերի աղյուսակով[10])։ Դրանից հետո ռոմանսն այնքան է ասոցացվել Բեռնեսի անվան հետ, որ «նա բազմիցս ստիպված է եղել լսել երախտագիտության սրտանց խոսքեր էկրանին Ռոշչինի դերը կատարելու համար»[11]։

Մարկ Բեռնեսի համար «Ռոշչինի ռոմանսը» դարձել է ամենասիրված երգերից մեկը[7]։ 1969 թվականին՝ մահից երկու ամիս առաջ, նա նորից ձայնագրել է այն Ձայնագրման համամիութենական ստուդիայում, և սկավառակը թողարկվել է նույն թվականին[8][12] (թողարկման տարեթիվը հաստատվում է մատրիցային թվերի աղյուսակով[10]), բայց արդեն արտիստի մահից հետո։ Մահվանից քիչ առաջ Մարկ Բեռնեսն ինքն էր ընտրել այն երգերը, որոնք պետք է հնչեին իր հրաժեշտի արարողության ժամանակ. Դրանք էին «Почему ж ты мне не встретилась?», «Три года ты мне снилась», «Я люблю тебя, жизнь» և «Журавли» երգերը[13][14]։ Նիկիտա Բոգոսլովսկին նույնպես առանձնացրել է «Ռոշչինի ռոմանսն» իր ստեղծագործական գործունեության բոլոր տարիների ընթացքում գրված բազմաթիվ երգերից։ Մասնավորապես, 2003 թվականին իր ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների ժամանակ Բոգոսլովսկին այն անվանել է իր երգերից ամենասիրվածը[15]։

Կատարողներ խմբագրել

Ալեքսանդր Բորիսովի («Տարբեր ճակատագրեր» ֆիլմում) և Մարկ Բեռնեսի կատարումներից հետո «Почему ж ты мне не встретилась» երգն ընդգրկվել է բազմաթիվ հայտնի երգիչների երգացանկում, ինչպիսիք են Լեոնիդ Կոստրիցան[16], Եվգենի Ռայկովը[17], Լև Լեշչենկոն, Վադիմ Մուլերմանը, Օլեգ Ուխնալյովը, Լեոնիդ Սերեբրեննիկովը, Եվգենի Դյատլովը և ուրիշներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Советские художественные фильмы. Аннотированный каталог. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы, 1930—1957. — С. 662. — 784 с.
  2. О. А. Кузнецова Доризо Николай Константинович // Эстрада России, XX век. Энциклопедия / Е. Д. Уварова. — М.: ОЛМА Медиа Групп, 2004. — С. 201. — 861 с. — ISBN 978-5224044627
  3. 3,0 3,1 3,2 «Никита Богословский: Муза заглянула и… задержалась» (HTML). «Труд» — www.trud.ru. 2000 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  4. 4,0 4,1 «Доризо Николай Константинович» (HTML). «Большой Ростов» — big-rostov.ru. 2014 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  5. «Галан Ярослав Александрович. «Под золотым орлом», радиоспектакль по пьесе. Музыка Никиты Богословского. Исполняют артисты московских театров. // Фондовая запись Всесоюзного радио 1952 года. Д-19598, рол. 1: 1 действие, 1 картина. 29 минут 05 секунд. - Песня звучит от 2 мин. 32 сек. до 5 мин. 41 сек». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Мне снятся просторы родные» (HTML). www.sovmusic.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Л. П. Шемета Романс Рощина // Марк Бернес в песнях. — К.: Феникс, 2008. — С. 135. — 240 с. — ISBN 978-966-8382-26-0
  8. 8,0 8,1 Н. В. Богословский Песни начинаются так… / «Разные судьбы» // Марк Бернес в воспоминаниях современников / К. В. Шилов. — М.: Молодая гвардия, 2005. — С. 94. — 496 с. — (Библиотека мемуаров. Близкое прошлое). — ISBN 5-235-02840-6
  9. «Г. М. Великанова и В. К. Трошин — Песня Выпускников / Марк Бернес — Песня Рощина, 27404/27405 (1956)» (HTML). www.discogs.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  10. 10,0 10,1 А. И. Железный Определитель дат записи советских грампластинок // Наш друг — грампластинка. Записки коллекционера. — К.: Музычна Украйина, 1989. — С. 271—272. — 280 с. — ISBN 5-88510-048-9
  11. Г. А. Скороходов Звёзды советской эстрады. Очерки об эстрадных певцах, исполнителях советской лирической песни. — М.: Советский композитор, 1986. — С. 92. — 181 с.
  12. Марк Бернес. Последние записи. Д-00025933-34 (пластинка-миньон) // Каталог долгоиграющих грампластинок. Часть вторая. Музыка народов СССР. Записи для детей. Эстрада, танцы. Оперетта. Марши. Лекции и музыкально-образовательные записи. 33⅓ об/мин. Моно и стерео / В. К. Крюков. — М.: Всесоюзная студия грамзаписи, 1972. — С. 347. — 508 с.
  13. Л. М. Бернес-Бодрова Ни с кем я не сравню… // Марк Бернес в воспоминаниях современников / К. В. Шилов. — М.: Молодая гвардия, 2005. — С. 407. — 496 с. — (Библиотека мемуаров. Близкое прошлое). — ISBN 5-235-02840-6
  14. Л. А. Рыбак Марк Бернес. — М.: Искусство, 1976. — С. 6—7. — 151 с. — (Мастера советского театра и кино).
  15. «Никита Богословский. Юбилейные торжества» (HTML). Радио «Эхо Москвы» — echo.msk.ru. 2003 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  16. «Романс Рощина из к/ф «Разные судьбы» (исполнитель Л. Г. Кострица, 1958)» (HTML). www.russian-records.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  17. «Авторский вечер Никиты Богословского (1973)» (HTML). telespektakli.ru. 2003 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել