«Ну, господа! այսուհետև...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Ну, господа! այսուհետև...
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունԼրաբեր
Հրատարակվել է1979
ՎիքիդարանНу, господа! այսուհետև...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծության գրության ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։

Ինչպես երևում է 15-րդ տողից, գրելու ժամանակ բանաստեղծն արդեն ութ երեխա է ունեցել։ Ութերորդ երեխան Արեգն է, որ ծնվել է 1901 թվականի նոյեմբերի 27-ին։ Հաջորդ՝ իններորդ երեխան՝ Սեդան է, որ ծնվել է 1905 թվականին հունվարի 5-ին։ Այստեղից հետևում է, որ բանաստեղծությունը գրված է 1901 թվականին նոյեմբերի 27-ից մինչև 1905 թվականի հունվարի 5-ը ընկած ժամանակամիջոցում[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է երկու սևագիր-ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին «Լրաբեր» ամսագրում (էջ 32, №1)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Բ» ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 666.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ну, господа! այսուհետև...