«Лесник», ռուսական «Կարոլ ի Շուտ» ռոք խմբի երգ։ Տեքստը ներկայացնում է սարսափելի հեքիաթ չար անտառապահի և նրա պատահական հյուրի մասին։

«Лесник (երգ)»
ի երգը

«Лесник»՝ այնտեղ ամեն ինչ ասված է։ Ողջ «Կարոլ ի Շուտ»-ը։ Եթե ուզում եք իմանալ՝ ինչ է «Կարոլ ի Շուտ»-ը, լսեք «Лесник»-ը։ —Գորշենյով[1]

Պատմություն խմբագրել

1991 թվականին Միխայիլ Գորշենյովի երաժշտության համար Անդրեյ Կնյազևը գրեց տեքստ։ Այս երգի շնորհիվ խումբը փոխեց «Կոնտորա» անվանումը և դարձավ «Կարոլ Շուտով», իսկ արդյունքում «Կարոլ ի Շուտ»։ 1933 թվականին երգը հնչում էր տարբեր ակումբներում։ 1994 թվականին այն մտավ ալբոմ, որն անվանվել էր կրկներգի առաջին տողով՝ «Будь как дома, Путник»։ Ալբոմը ներառում է երգի 2 տարբերակ։ 1997 թվականին ներառվեց այդ ալբոմի վերաձայնագրված ալբոմի մեջ («Король и Шут» վերնագրով) և փոխել է անունը «Лесник»-ի։ 1996 թվականի հունիսին հեռուստատեսային «Ржавые провода» ռոք-փառատոնի շրջանակներում նկարահանվեց ցածր բյուջեով տեսահոլովակ[2]։

Երաժշտական առումով «Лесник»-ը կառուցված է լա մինոր տոնայնությունում։

Վերջին տարիներին Գորշոկը երգի վերջում երգեց «Red Elvises» խմբի «Don’t Crucify Me» երգի իր վոկալային մասը։ Գորշոկի մահից հետո Անդրեյ Կնյազևը նրա հիշատակին կատարում էր երգը իր յուրաքանչյուր համերգի ժամանակ, քանի որ, ըստ նրա, Միխայիլը դա համարում էր ամենակարևորը։

Երգը հաճախ հեռարձակվում էր «Наше Радио» ալիքով։ 2013 թվականին «500 НАШИх лучших песен» հիթ-շքերթի ժամանակ գրավել է առաջին տեղը[3]։

Այս երգի ներքո որոշ ժամանակ մարտ էր դուրս գալիս խառը մենամարտերի վարպետ՝ Սերգեյ Ռոմանովը։

2017 թվականի օգոստոսի 7-ին Անդրեյ Կնյազևը թողարկեց երգի իր նկարած անիմացիոն տեսահոլովակը, որը նկարել էր Կնյազևի կողմից նկարված «Կարոլ ի Շուտ»-ի ալբոմների ոճով[4]։

1933 թվականի ձայնագրության անդամներ (չի թողարկվել) խմբագրել

  • Միխայիլ «Գորշոկ» Գորշենյով՝ վոկալ
  • Ալեքսանդր «Բալու» Բալունով՝ կիթառ
  • Դմիտրի «Ռյաբչիկ» Ռյաբչենկո՝ բաս-կիթառ
  • Ալեքսեյ «Յագոդա» Գորշենյով՝ հարվածային գործիքներ

1997 թվականի ձայնագրության անդամներ խմբագրել

Կարծիքներ խմբագրել

1993-1994 թվականների միջև ընկած ժամանակահատվածը խմբի երաժիշտներն ակտիվորեն լսում էին տարատեսակ երաժշտություն՝ դրա հետ միաժամանակ կլանելով իրենց կարծիքով ամենահետաքրքիրը։ Այդ ժամանակահատվածում հայտնվեց առաջին «Лесник» երգը։ Այդ պահից խմբի երաժշտության մեջ էական բարեփոխումներ են կատարվել՝ խաղը դարձավ կոշտ և եռանդուն, իսկ երաժիշտները դիմեցին փանկ ռոքին։ —Ալեքսանդր Տրոֆիմով, ռուսական ռոք՝ հանրագիտարանից[5]։

Գծապատկերներ խմբագրել

Հիթ-շքերթ

(2023)

Բարձրագույն դիրք
Ռուսաստան (Յանդեքս․երաժշտություն)

(ՎԿ երաժշտություն)[6][7][8]

2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рыбин Алексей — Король и Шут — Нота-Р, 2002 — 203 с.
  2. «Король и Шут - Лесник» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «500 лучших песен НАШЕго Радио». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  4. Андрей Князев (2017 թ․ օգոստոսի 17). «Лесник (анимационный клип)». Король и Шут (ռուսերեն). Официальный ютуб-канал Андрея Князева. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  5. Александр Трофимов — Русский рок: энциклопедия — А.Т. Публишинг, 2003 — 485 с. — стр. 156
  6. «Группа «Король и Шут» обошла Инстасамку и возглавила чарт «Яндекс Музыки»». www.cybersport.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  7. Р. И. А. Новости (20230310T1858). «"Король и Шут" возглавил рейтинг музыкального чарта». РИА Новости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  8. Чудесный Филипп (2023 թ․ մարտի 10). «Песни «Короля и Шута» возглавили чарт «Яндекс Музыки» — им удалось обойти треки Инстасамки и ремикс «Комарово» — Музыка на DTF». DTF. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.