Кис-Кис, ռուսական ռոք խումբ, որը հիմնադրվել է 2018 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում[1]։ Խմբի անդամներն են թմբկահար Ալինա Օլեշևան և վոկալիստ Սոֆյա Սոմուսևան[2]։ Ռուսաստանում խումբը ճանաչում է ստացել «Фарш» սինգլի թողարկման շնորհիվ, որը ունի նաև տեսահոլովակ[3][4]։ Գոյության կես տարվա ընթացքում դուետը ընդհանուր առմամբ նկարահանել է 6 տեսահոլովակ։ Խումբը պնդում է, որ աշխատում են առանց պրոդյուսերների, բայց արդեն գոյության մեկ տարվա ընթացքում հայտնվել են «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման մեջ։

Кис-Кис
ԵրկիրՌուսաստան
Ժանրերփանկ-ռոք, փոփ փանկ, մամբլ ռեփ և փոփ ռոք
Գործունեություն2018
ԼեյբլKiss-Kiss
Կայքkiskisnotdead.com
Անդամներ
  • Սոֆյա Սոմուսևա
  • Ալինա Օլեշևա

2019 թվականի մարտի 22-ին թողարկվել է խմբի դեբյուտային ալբոմը՝ «Юность в стиле панк» վերնագրով[4][5]։

2019 թվականի ապրիլի 5-ին հրապարակվել է «Ինտերմեդիա» գործակալության կողմից ալբոմի գրախոսությունը՝ այն գնահատելով 10 միավորից 8-ը[6]։

2019 թվականի ապրիլի 15-ին խումբը ձայնագրել է Եգոր Լետովի «Харакири» երգի քավեր տարբերակը[7][8]։

2019 թվականի ապրիլի 18-ին տեղի է ունեցել խմբի առաջին մեծ համերգը Մոսկվայում[9], իսկ ապրիլի 20-ին Կիևի «Теплый ламповый» ակումբում[10]։

Խմբի երգերի վրա ազդել է CG Bros. խմբի գործունեությունը։

ԱնդամներԽմբագրել

  • Սոֆյա Սոմուսևա՝ վոկալ
  • Ալինա Օլեշևա՝ հարվածային
  • Յուրիյ «Կոկոս» Զասլոնով՝ կիթառ
  • Սերգեյ «Խմուռիյ» Իվանով՝ բաս կիթառ

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

  • «Юность в стиле панк» (2019)

Մինի ալբոմներԽմբագրել

  • «Магазин игрушек для взрослых» (2019)

ՍինգլներԽմբագրել

  • «Трахаюсь» (2018)
  • «Фарш» (2018)
  • «лбтд» (2019)
  • «Подруга» (2019)
  • «Кирилл» (2019)
  • «Тиндер» (2019)
  • «Друзья» (2020)
  • «Карантин» (2020)
  • «Мелочь» (2020) - OST

ՏեսահոլովակներԽմբագրել

  • «Трахаюсь» (2018)
  • «Фарш» (2018)
  • «Кирилл» (2019)
  • «Подруга» (2019)
  • «Тиндер» (2019)
  • «Харакири» (2019)
  • «лбтд» (2019)
  • «Молчи» (2019)
  • «Весна» (2020)

ԾանոթագրություններԽմբագրել