Օրինաց երկիր կուսակցություն

Քաղաքական կուսակցություն

«Օրինաց Երկիր» կուսակցություն (հակիրճ՝ ՕԵԿ), կուսակցություն Հայաստանում։ Երկար տարիներ համագործակցել է տվյալ ժամանակ երկրում իշխող կուսակցություն համարվող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ՝ ստանալով նախարարական, մարզպետական և այլ պաշտոններ, իսկ կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը ստացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն: Ներկայումս իրեն համարում է ընդդիմադիր քաղաքական ուժ։

Օրինաց երկիր կուսակցություն
Օրինաց երկիր
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԱռաջնորդԱրթուր Բաղդասարյան
Հիմնադրված1998
Գաղափարախոսությունքրիստոնեական դեմոկրատիա և լիբերալ պահպանողականություն
Քաղաքական հայացքաջակենտրոն
Պաշտոնական գույն(եր)կապույտ
ՇտաբԵրևան, Հայաստան
Միջազգային պատկանելությունԵվրոպական ժողովրդական կուսակցություն և Կենտրոնական ժողովրդավարական ինտերնացիոնալ

ՊատմությունԽմբագրել

1998 թվականի հունիսին Արթուր Բաղդասարյանն ընտրվել է իր իսկ կողմից հիմնադրված «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ մինչև 2018թ․։ 2018թ․-ից դուրս է եկել քաղաքականությունից։

Մասնակցությունն ընտրություններինԽմբագրել

ՀՀ ԱԺ 3-րդ գումարման ընտրություններԽմբագրել

2003 թ․ ընտրություններին ՕԵԿ-ը հանդես է գալիս ընդդիմադիր ուժ, հավաքում է զգալի ձայներ, ԱԺ նախագահ է ընտրվում է ՕԵԿ այդժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Կոալիցիա է կնքում ՀՀԿ-ի հետ։

ՀՀ ԱԺ 4-րդ գումարման ընտրություններԽմբագրել

2007 թ․ ընտրություններին ՕԵԿ-ը հանդես է գալիս ընդդիմադիր ուժ, հավաքում է զգալի ձայներ, ունենում է 8 պատգամավոր։ Կոալիցիա է կնքում ՀՀԿ-ի հետ։

ՀՀ Նախագահի 2008թ․ ընտրություններԽմբագրել

2008 թ․ Նախագահի ընտրություններին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է գալիս ընդդիմադիր ուժ,հավաքում է 100․000- ից ավել քվե՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ 2008 թ․ կոալիցիա է կնքում ՀՀԿ-ի հետ։ Արթուր Բաղդասարյանը ստանձնում է Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը։

ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընտրություններԽմբագրել

2012 թ. ՕԵԿ ընտրություններից հետո կոալիցիա կնքեց ՀՀԿ-ի հետ։ 2014-2015թթ. ՕԵԿ-ի պատգամավորների մեծ մասը դուրս եկաց կուսակցությունից ու խմբակցությունից միանալով ՀՀԿ-ին։ 2014 թ. ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից։

ՀՀ 2015 թ․ Սահմանադրական փոփոխություններԽմբագրել

2015 թ. Սահմանադրական փոփոխություններին ՕԵԿ-ը դեմ է եղել։

ՏԻՄ ընտրություններ և դաշինքԽմբագրել

Այնուհետև նախաձեռնել է Հայկական Վերածնունդ անվանումով(նույնանուն սփյուռքահայ կազմակերպություն պնդում է, որ միտումնավոր է իր անունը օգտագործվել) դաշինք, որի մեջ են մտել տասնյակ քիչ հայտնի ու անհայտ կուսակցություններ, միավորներ, մասնակցել է 2016 թ . Գյումրիում եւ Վանաձորում քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին բավականին ձայներ հավաքելով։ Վանաձորում կոալիցիայի մեջ է մտնում ՀՀԿ-ի հետ։

ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններԽմբագրել

2017 թ. Հայկական Վերածնունդ անվամբ դաշինքը մասնակցելով ԱԺ ընտրություններին չի կարողանում անցնել անցողիկ շեմը, առաջին անգամ պատմություն մեջ չի հայտնվում Խորհրդարանում։

Երևանի քաղաքապետի 2018թ․ արտահերթ ընտրություններԽմբագրել

2018 թ. Երևանի քաղաքապետի ընտրություններին ևս չի կարողանում անցնել անցողիկ շեմը։

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ընտրություններԽմբագրել

2018 թ. ԱԺ ընտրություններին եւս չի կարողանում անցնել անցողիկ շեմը։

ԱղբյուրներԽմբագրել