«Թող փչե քամին» երգի եղանակավ
««Թող փչե քամին» երգի եղանակավ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1885 թվականին[1]։
«Թող փչե քամին» երգի եղանակավ | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1885 |
Հրատարակչություն | Նորք |
Հրատարակվել է | 1924 |
Վիքիդարան | «Թող փչե քամին» երգի եղանակավ |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1885 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այս բանաստեղծությունն նվիրված է եղել 1867-1889 թվականներին հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկին՝ Վարդան (Ալեքսանդր) Գրիգորի Գոլոշյանին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 12) պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «1885 10|14», որի տակ Թումանյանը գրել է՝ «Դեռևս սևագրություն»։ Ինքնագրի վրա ուրշի ձեռքով գրված «Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունը՝ նվիրված Վարդանին»։ Նույն ձեռագրով կան նաև երեք քառատող, որոնցից երկուսն օգտագործված են առաջին հրատարակության և 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության վեցերորդ հատորի մեջ։
Այդ հավելումներն են.
Լինեմ ամեն ժամ - ԵԺ VI, տող 73-76
|
Արև տեսնելիս - ԵԺ VI, տող 117-120
|
Ասում է՝ այն աստղը - ԵԺ VI-ում չկա
|
Այս հավելումների մասին 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության վեցերորդ հատորում (էջ 439) նշված է հետևյալը․ «Վարդան Գոլոշյանի քրոջ՝ Դարիա Թադևոսյանի բանավոր վկայությամբ, հիշողությամբ, ավելացրել է իր հայրը՝ Գրիգոր Գոլորշյանը»[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1924 թվականին «Նորք» հանդեսում (№ 4, էջ 359-361), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության վեցերորդ հատորում (էջ 11-15)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։